«Կվերականգնենք Շուշիի եկեղեցին, ինչպես դա արել ենք 1994-ի հաղթական պատերազմից հետո». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կվերականգնենք Շուշիի եկեղեցին, ինչպես դա արել ենք 1994-ի հաղթական պատերազմից հետո». Նազենի Հովհաննիսյան

Էս գիշեր մամաս էր եկել երազիս. ինձ խաչակնքել էր սովորեցնում((( անընդհատ խաչ էր անում… ասում էր, որ չարը չվնասի..
Ինքը միշտ զգուշացնում է, ինչ-որ բան է ուզում ասել, պաշտպանել.(((
Քիչ անց կարդացի այս լուրը(((( Աատված մեզ զորավիգ լինի, մայրերն էլ` Երկրում, թե Երկնքում` մեզ պաշտպան:

Սրբ. Ամենփրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն ՄՏԱԾՎԱԾ հարվածը դուրս է բոլոր գրված ու չգրված օրենքներից:
Հայը երբեք չի վնասել որևէ մզկիթ, չնայած դրանք տեղակայված են եղել թշնամու բոլոր ռազմական օբյեկտներին կից, ոչ՛ Ակնայում, ո՛չ Շուշիում:

90- ականներին թուրքը իր զենքն էր պահում այստեղ, վստահ լինելով, որ հայը երբեք չի հարվածի Աստծո տանը: Շուշին շատ բան է տեսել, բայց հային չես ընկճի, չես կոտրի ու հաստատ չես ոչնչացնի:

Վայրագ թշնամիներով ենք շրջապատված, կույր աշխարհով ու անաստված մարդկանցով: 21- րդ դարում համատարած վայրագություն է իրականացվում, իսկ հետո կխոսեն «մարդու իրավունքներից»:
Մենք էլ ենք մարդ, իրե՞նք էլ:

«Կվերականգնենք Շուշիի եկեղեցին, ինչպես դա արել ենք 1994-ի հաղթական պատերազմից հետո». Նազենի Հովհաննիսյան

Բայց մենք ԷՆՔԱՆ ՈՒԺ ունենք, որ մեր` 19-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեչոցը կվերականգնենք, ինչպես մենք դա արել ենք 1994-ի հաղթական պատերազմից հետո։ Մեր ՆԵՐՍԻ եկեղեցին էլ պիտի վերկանգնենք, մեր միասնությունն էլ, մեր Երկիրն էլ:
Քրիստոսի աջով ու խաչով!!!! ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
հ.գ. Ես ամեն վայրկյան եմ ապրել տեսել ու վայելել իմ խաղաղ, ծաղկող Երկիրը, ու աշխարհը ճաք տա` էլի եմ տեսնելու!!!

Понравилась статья? Поделиться с друзьями: