Ինչպե՞ս է 15-ամյա Նարեկը փրկել եղբոր կյանքը. ապշեցուցիչ պատմություններ Արցախից

Այս օրերի իրադարձություններն իրենց հետքերն ու հետևանքներն են թողնելու մի ողջ սերունդի վրա: Այն, ինչ ստիպված են տեսնել մեր զավակները, երեխաներն ու երիտասարդները, անմարդկային ու դատապարտելի է հումանիստական առումով:

Ինչպե՞ս է 15-ամյա Նարեկը փրկել եղբոր կյանքը. ապշեցուցիչ պատմություններ Արցախից

Օրեցօր ավելի են շատանում հերոսական պատմությունները, որոնք գալիս են Արցախից: Սեպտեմբերի վերջին ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողությունների պատճառով շատ արցախցիներ ստիպված եղան մեքենաներով բռնել ապահով կացարանի ուղին:

Ինչպե՞ս է 15-ամյա Նարեկը փրկել եղբոր կյանքը. ապշեցուցիչ պատմություններ Արցախից

Ցավոք, նրանցից ոմանք ճանապարհներին որոշակի փորձությունների հանդիպեցին: Դժվարությամբ են գիշերային ուղին հաղթահարել նաև Նարեկ ու Դավիթ եղբայրները:

Ինչպե՞ս է 15-ամյա Նարեկը փրկել եղբոր կյանքը. ապշեցուցիչ պատմություններ Արցախից

Երեխաները մեքենայով հայտնվել են անօդաչու սարքի գիշերային հшրվшծների ներքո, ինչի արդյունքում մեքենան ձոր է գլորվել: 15-ամյա Նարեկը չի կորցրել իրեն: Մի կերպ դուրս է եկել մեքենայից, ապա դուրս է հանել 12 ամյա եղբորը՝ Ռոբերտին:

Ինչպե՞ս է 15-ամյա Նարեկը փրկել եղբոր կյանքը. ապշեցուցիչ պատմություններ Արցախից

Անգիտակից վիճակում գտնվող եղբորը մի կերպ մոտեցրել է ճանապարին, մեքենա կանգնեցրել՝ մոտակա հիվանդանոց փոխադրվելով: Հիմա եղբայրները գտնվում են Երևանի հիվանդանոցում: Ռոբերտը դեռ ուշքի չի եկել: Մանրամասները պատմում է բժիշկը:

15-ամյա Նարեկն առաջնագծում կռվող զինվորներից իր հերոսությամբ ոչնչով չի տարբերվում: Թշնամու ԱԹՍ-ը հարվածել է նրանց մեքենային, ինչից հետո ընթացքից այն գլորվել է ձորը: Տղային հաջողվել է փոքր եղբորը հանել մեքենայից, վնասվածքներով մագլցել ձորն ու առաջին պատահած մեքենայով հասնել մոտակա հիվանդանոց: Նարեկն ու նրա եղբայրը Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում Արցախի խաղաղ բնակչության շրջանում վիրավորված քաղաքացիներից հերթականն են: Այս օրերին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում են գտնվում նրանցից մի քանիսը: Մարդիկ, ովքեր դեռ լիովին չառողջացած, արդեն մտածում են հայրենի տուն վերադառնալու մասին:

Опубликовано Sourb Astvatsamayr Medical Centre Четверг, 8 октября 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: