«Թող ոչ մի մայր այս գիշեր զավակ չկորցնի…» դերասանուհի Աստղիկ Պողոսյանի հուզիչ հրապարակումը

Մինչ ամբողջ աշխարհից հիացական արձագանքներ են գալիս մեր քաջարի զինվորների մարտունակության և տղամարդկային արժանապատիվ ու բարձր հատկանիշների մասին, հայ մայրերն ու քույրերը գիշեր ու զօր աղոթներ են հղում իրենց զավակների, եղբայրների, բոլոր հայ տղաների ապահովության համար:

"Թող ոչ մի մայր այս գիշեր զավակ չկորցնի..." դերասանուհի Աստղիկ Պողոսյանի հուզիչ հրապարակումը

Ամենից նվիրականն այսօր բոլորիս համար սահմանին հանուն մեր լինելիության կյանքը վտանգի տակ դրած, բայց ոգին ու խիզախությունը չկորցրած հայ զինվորի կյանքն է, այն թանկագին կյանքը, որի համար ամեն օր առ Աստված հղում ենք մեր աղոթքները:

"Թող ոչ մի մայր այս գիշեր զավակ չկորցնի..." դերասանուհի Աստղիկ Պողոսյանի հուզիչ հրապարակումը

Դերասանուհի Աստղիկ Պողոսյանը մի հուզիչ հրապարակում է արել իր էջում: Հանրայնացնելով իր և վեցամյա որդու մեկ ամսվա վաղեմություն ունեցող Արցախի Գանձասարի մոտ արված լուսանկարը՝ դերասանուհին գրել է. «Թող ոչ մի մայր այս գիշեր զավակ չկորցնի»:

"Թող ոչ մի մայր այս գիշեր զավակ չկորցնի..." դերասանուհի Աստղիկ Պողոսյանի հուզիչ հրապարակումը

Դերասանուհին հրապարակումն ավարտել է «Իմ սեր, Արցախ» հեշթեգով: Աստղիկի՝ մայրական հոգուց բխող այս նվիրական ցանկությունը բոլոր բայրերի ու քույրերի հոգում ու սրտում է, բոլորիս լեզվին, աչքերի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: