«Չգիտեի, որ առաջին գծում է.» Հերոս Դավիթի մայրը մանրամասներ է պատմել որդու մասին

Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի Գրիգորյանների համեստ ընտանիքում է մեծացել Դավիթը՝ մերօրյա հերոսը, ով իր հերոսական բնավորության հետ միասին նաև չափազանց համեստ ու զուսպ երիտասարդ է:

"Չգիտեի, որ առաջին գծում է." Հերոս Դավիթի մայրը մանրամասներ է պատմել որդու մասին

Դավիթը նախօրոք տնեցիներին չէր պատմել իր գործունեության բնույթի մասին, այլ պարզապես տեղեկացրել էր, որ գործողությունների առաջին գծում չէր: Նա իր առաջին գծում լինելու հանգամանքը թաքցրել էր տնեցիների անհանգստությունը մեղմելու համար:

"Չգիտեի, որ առաջին գծում է." Հերոս Դավիթի մայրը մանրամասներ է պատմել որդու մասին

Դավիթի մայրը՝ տիկին Սուսաննան, ինչպես նաև տղայի հարազատներն այդ մասին իմացել են հենց այն ժամանակ, երբ հեռուստացույցով Արցախի նախագահը նրան հերոսի կոչում շնորհելու մասին հայտարարություն է արել:

"Չգիտեի, որ առաջին գծում է." Հերոս Դավիթի մայրը մանրամասներ է պատմել որդու մասին

Մայրը չի կարողանում բառերով բացատրել ներսի զգացողությունները: Նա նշում է, որ չէր ցանկանա նման դեպքեր պատահեին, սակայն ուրախ է, որ իր որդին կարողացել է իր ճիշտ ու հաջողված գործողություններով փրկել զինակից ընկերների կյանքը և պահել երկրի սահմանների անառիկությունը:

"Չգիտեի, որ առաջին գծում է." Հերոս Դավիթի մայրը մանրամասներ է պատմել որդու մասին

Դավիթն ընտանիքի միակ տղան է. երկու քույր ունի, իսկ զինծառայությունն ավարտվելու է երեք ամսից:

Понравилась статья? Поделиться с друзьями: