Լեհաստանի խորհրդարանի պատգամավորն իր մեկ ամսվա աշխատավարձը տրամադրել է Հայոց բանակի ֆոնդին

Համահայկական օժանդակությունների նախաձեռնություններին սիրով ու ինքնաբուխ մասնակցում են ոչ միայն հայազգիները, այլև օտար ազգության ներկայացուցիչները:

Լեհաստանի խորհրդարանի պատգամավորն իր մեկ ամսվա աշխատավարձը տրամադրել է Հայոց բանակի ֆոնդին

Ինչպես մեր նախորդող հոդվածներից մեկում անդրադարձել էինք, երեկ լեհական մայրաքաղաքում բավականին բազմամարդ հավաք է եղել, որին սիրով իրենց մասնակցությունն են բերել նաև տեղացի լեհերը:

Լեհաստանի խորհրդարանի պատգամավորն իր մեկ ամսվա աշխատավարձը տրամադրել է Հայոց բանակի ֆոնդին

Լեհազգիները մեծ պատրաստակամություն են դրսևորում հայերին այս ճակատագրական պահին օգնելու համար: Լեհուհի պատգամավորներից մեկը՝ Մարտա Կաբյակը, իր սոցհարթակում տեղեկություն է հանրայնացրել այն մասին, որ ինքը որոշել է իր պատգամավորական աշխատավարձի մեկամսյա վճարը ուղարկել Հայաստան՝ որպես օգնություն հայ զինվորներին տրամադրելու համար:

Լեհաստանի խորհրդարանի պատգամավորն իր մեկ ամսվա աշխատավարձը տրամադրել է Հայոց բանակի ֆոնդին

Նրա այս մտահղացումը միանգամայն ինքնաբուխ է եղել: Այն մեծ երախտագիտությամբ է ընդունվել հայ ներկայացուցիչների կողմից:

Լեհաստանի խորհրդարանի պատգամավորն իր մեկ ամսվա աշխատավարձը տրամադրել է Հայոց բանակի ֆոնդին

Առհասարակ, այս օրերին ակնհայտ ու ակնառու է, թե ինչ համակրական մթնոլորտ կա հայազգիների և նրանց մղած օրհասական ու սրբազան պայքարի համար, քանի որ տեսնում են, թե ինչ ազնվորեն, ասպետորեն ու խիզախորեն են պայքարում մեր զինվորները:

Լեհաստանի խորհրդարանի պատգամավորն իր մեկ ամսվա աշխատավարձը տրամադրել է Հայոց բանակի ֆոնդին

Понравилась статья? Поделиться с друзьями: