«Ապագա հայ զինվորին» Արփի Գաբրիելյանը որդու լուսանկարն է հրապարակել

Եթե դեռ տասն օր առաջ հայ իրականության մեջ ամեն ինչ ընթանում էր իր բնականոն հունով ու դրսևորումներով, ապա հիմա ամենը շրջվել է գլխիվայր: Եթե տասն օր առաջ մենք մեզ անհոգ վարք ու զվարճալի պահվածք կարող էին թույլ տալ, ապա հիմա այլ է վիճակը:

"Ապագա հայ զինվորին" Արփի Գաբրիելյանը որդու լուսանկարն է հրապարակել

Բոլորիս մտքերն ու հայացքները սևեռված է դեպի արցախյան վիրավոր սահման, որտեղ ամեն օր ու ամեն ժամ ընթանում են համառ ու լուրջ մարտեր, որտեղ պետք է որոշվի մեր ազգային ապագայի ճակատագիրը:

"Ապագա հայ զինվորին" Արփի Գաբրիելյանը որդու լուսանկարն է հրապարակել

Արփի Գաբրիելյանը, ով դեռ շաբաթներ առաջ բոլորիս նման անհոգ ու դրական հրապարակումներով էր լցնում իր սոցհարթակները, այժմ զբաղված է զինվորների համար աղոթելով, ինչպես նաև իր սոցհարթակի միջոցով համապատասխան ճիշտ ինֆորմացիայի տարածումով:

"Ապագա հայ զինվորին" Արփի Գաբրիելյանը որդու լուսանկարն է հրապարակել

Հոկտեմբերի հինգին լրացել է Արփիի ու Միհրանի որդու երեք ամսականը: Արփին որդուն զինվորական հագուստ է հագցրել՝ ի նշան հայ զինվորին սատարելու իրենց պատրաստակամության, իսկ տորթը ձևավորել է դարձյալ զինվորական թեմատիկայով՝ գրելով, «Ապագա հայ զինվորին»:

Понравилась статья? Поделиться с друзьями: