Հնդիկ ընտանիքն իր ռեստորանից ամեն օր պատրաստի սնունդ է մատակարարում արցախցի ընտանիքներին

Ազգությամբ հնդիկ Փարվեզ Ալի Խանն արդեն հինգ տարի է, ինչ ընտանիքի՝ երկու դուստրերի ու կնոջ հետ, բնակվում է Երևանում: Նա այստեղ կարողացել է հիմնել ընտանեկան բիզնես՝ հնդկական ուտեստներ մատուցող ռեստորան:

Հնդիկ ընտանիքն իր ռեստորանից ամեն օր պատրաստի սնունդ է մատակարարում արցախցի ընտանիքներին

Այս օրերին, երբ որոշվում է համահայկական ճակատագիրը, Փարվեզ Ալի Խանը որոշել է չսպասարկել ռեստորանի հաճախորդներին, փոխարենը կնոջ առաջարկով ու դուստրերի գործուն մասնակցությամբ կազմակերպել է թիկունքային ծառայություն:

Հնդիկ ընտանիքն իր ռեստորանից ամեն օր պատրաստի սնունդ է մատակարարում արցախցի ընտանիքներին

Փարվեզ Ալի Խանի ընտանիքն այս օրերին կամավոր սկզբունքներով տարատեսակ հնդկական ուտեստներ է պատրաստում ու տանում Երևանում ժամանակավորապես ապաստանած հայկական ընտանիքներին:

Հնդիկ ընտանիքն իր ռեստորանից ամեն օր պատրաստի սնունդ է մատակարարում արցախցի ընտանիքներին

Փարվեզ Ալի Խանի դուստրերն են ուտելիքը հասցնում նշված վայրեր: Նրանց համար շատ տխուր և հուզիչ է եղել տեսնել նման տխուր իրավիճակ, սակայն նրանք միաժամանակ հիացած ու զարմացած են նաև համահայկական միասնությամբ ու համախմբվածությամբ, հայ տղաների քաջությամբ:

Հնդիկ ընտանիքն իր ռեստորանից ամեն օր պատրաստի սնունդ է մատակարարում արցախցի ընտանիքներին

Փարվեզ Ալի Խանը նշում է, որ իրեն գարնանը քովիդի բռնկման ժամանակ տեղացիներն ու ղեկավարությունը շատ է օգնել, ուստի ինքն էլ իրեն պարտավորված է զգում նրանց փոխադարձ օգնություն ցուցաբերելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: