«Կա երազանք, որի համար պիտի պայքար լինի համառ…» Արցախցի նորածին փոքրիկները դուրս են գրվում զինվորական համազգեստով

Արցախցի ապագա մայրիկներից շատերն այս օրերին հաջողությամբ տեղափոխվել են Հայաստան և լույս աշխարհ են բերում լույս բալիկների՝ միաժամանակ անհամբերությամբ սպասելով խաղաղ կենսապայմանների վերականգնմանը:

"Կա երազանք, որի համար պիտի պայքար լինի համառ..." Արցախցի նորածին փոքրիկները դուրս են գրվում զինվորական համազգեստով

Այսօր Շենգավիթի ծննդատանը լույս աշխարհ է եկել հերթական պայծառ բալիկը, ում Արարատ են անվանել պապիկի պատվին: Արարատը ծննդատնից դուրս է գրվել Հաղթելու ենք խորհրդանշական ու մեզ համար կենսական կարևորություն ձեռք բերած գրությունն ունեցող գլխարկով, ինչպես նաև զինվորական հագուստով:

"Կա երազանք, որի համար պիտի պայքար լինի համառ..." Արցախցի նորածին փոքրիկները դուրս են գրվում զինվորական համազգեստով

Փոքրիկ Արարատը միառժամանակ մայրիկի հետ կբնակվի Արարատում, մինչ հայրիկն ու ընկերները ընթացիկ մարտերը կհասցնեն հաղթական ու փառահեղ ավարտին:

"Կա երազանք, որի համար պիտի պայքար լինի համառ..." Արցախցի նորածին փոքրիկները դուրս են գրվում զինվորական համազգեստով

Նույն ծննդատանը լույս աշխարհ է եկել նաև մեկ այլ տղա երեխա, ում Արայիկ են անվանել: Հայոց մայրերը շարունակում են նոր ծնունդներով պայքարում հակառակորդի գործողողությունների դեմ: Արայիկ Մանասյանն էլ Ուխտաձորից է և ընտանիքի առաջին բալիկն է:

"Կա երազանք, որի համար պիտի պայքար լինի համառ..." Արցախցի նորածին փոքրիկները դուրս են գրվում զինվորական համազգեստով

Հայրերը պայքարում են այսօր, որ վաղն իրենց բալիկներն ապրել շատ ավելի ապահով հայրենիքում:

Понравилась статья? Поделиться с друзьями: