Անհնար է չհուզվելը. Վանաձորի ծննդատան նորելուկ մայրերի աղոթքից փշաքաղվել կարելի է

Արդեն օրեր է ձգվում մղձավանջային երազ թվացող այս իրավիճակը, որի մեկնարկը հակառակորդը տվեց նախորդ կիրակի: Օրեր ձգվող լարված ու օրհասական գործողությունների ողջ ընթացքում մեր սահմանապահ զինվորների կողքին են բոլոր հայերն աշխարհի բոլոր անկյուններից:

Անհնար է չհուզվելը. Վանաձորի ծննդատան նորելուկ մայրերի աղոթքից փշաքաղվել կարելի է

Հատկապես ազդեցիկ է մայրերի հեռահար աջակցությունը: Նրանք իրենց ամենօրյա աղոթքներով փորձում են հեռվից հեռու պաշտպանել իրենց մատղաշ զավակներին ճակատագրական մարտերում,որից կախված է բոլորիս լինելիությունը:

Անհնար է չհուզվելը. Վանաձորի ծննդատան նորելուկ մայրերի աղոթքից փշաքաղվել կարելի է

Ազդեցիկ է հատկապես հանրայնացված տեսանյութերից մեկը, որտեղ երևում է, թե ինչպես են մեր նորաթուխ, նորելուկ մայրիկներն իրենց նորածին կամ դեռ լույս աշխարհ չեկած բալիկների հետ համատարած աղոթքի դուրս եկել հիվանդանոցի միջանցքում:

Անհնար է չհուզվելը. Վանաձորի ծննդատան նորելուկ մայրերի աղոթքից փշաքաղվել կարելի է

Դեպքը Վանաձորի ծննդատանն է եղել: Բոլոր մայրերը միասին հնչեցրել են տերունական աղոթքը:

Անհնար է չհուզվելը. Վանաձորի ծննդատան նորելուկ մայրերի աղոթքից փշաքաղվել կարելի է

Հատկանշական է, որ այս օրերին լույս աշխարհ եկած բալիկներին կոչում են մեր անմահացած հերոսների անուններով, իսկ բալիկներին հիվանդանոցից դուրս են գրում խորհրդանշական գրառոջմներ ունեցող հագուստներով:

Понравилась статья? Поделиться с друзьями: