Այսօր ևս երկու արցախցի է լույս աշխարհ եկել. մանրամասներ

Արցախցիներն ու ողջ հայությունը շարունակում է միավորվել երկրի անվտանգության հարցի շուրջ: Մինչ տղամարդիկ սահմանների անվտանգության մասին են հոգ տանում, թիկունքում կանայք, մայրերը նոր բալիկներ են լույս աշխարհ բերում:

Այսօր ևս երկու արցախցի է լույս աշխարհ եկել. մանրամասներ

Այսօր ևս շարունակվեցին արցախցի բալիկների նոր ծնունդների ավետիսները: Ընդ որում, բալիկները ծնվել են Երևանում ու Լոռիում:

Այսօր ևս երկու արցախցի է լույս աշխարհ եկել. մանրամասներ

Առավոտյան լրագրող Գև Դերզյանն իր սոցհարթակում հանրայնացրել է Երևանի ծննդատներից մեկում լույս աշխարհ եկած արցախցի բալիկներից մեկի մասին, ով աղջիկ է:

Այսօր ևս երկու արցախցի է լույս աշխարհ եկել. մանրամասներ

Լոռու հիվանդանոցի էջն էլ ուրախությամբ իրենց մոտ գրանցված մեկ այլ արցախցու ծնունդի մասին են հայտնում: Երեխան նույնպես աղջիկ է: Հիվանդանոցի էջում նշվում է, որ բալիկին մայրիկը ցանկանում է անվանակոչել Արցախ բազմանշանակ ու խիստ խորհրդանշական անունով:

Այսօր ևս երկու արցախցի է լույս աշխարհ եկել. մանրամասներ

Արցախցի բալիկների ծնունդներն այս օրերին ընկալվում են որպես այս պահին ճակատագրական պահեր ապրող երկրի վերածնունդի գրավականներ, առհավատչյաներ: Բալիկների մայրիկներն անհամբերությամբ են սպասում երկրի սահմանները պահող հայրիկների հաղթանակին:

Понравилась статья? Поделиться с друзьями: