Ցավալի լուր. մահացել է Գագիկ Գինոսյանի մայրը, իսկ որդին առաջնագծում է

Այսօր վախճանվել է ազգագրական պարերի հայտնի մասնագետ Գագիկ Գինոսյանի սիրելի մայրիկը: Այս մասին նրա սոցհարթակում տեղեկություն է հանրայնացրել Գ. Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը՝ հրապարակելով նաև մայրիկի լուսանկարը:

Ցավալի լուր. մահացել է Գագիկ Գինոսյանի մայրը, իսկ որդին առաջնագծում է

Ծովինարը, գրելով հոր անունից, տեղեկացնում է, որ մահացել է սիրված ու հայտնի պարողի սիրելի մայրիկը, ով յոթանասունհինգ տարեկան էր: Հրապարակումն արել է Ծովինարը, քանի որ այս օրերին Գ. Գինոսյանն անձամբ գտնվում է արցախյան տարածաշրջանում՝ առաջնագծում:

Ցավալի լուր. մահացել է Գագիկ Գինոսյանի մայրը, իսկ որդին առաջնագծում է

Իմանալով մոր ցավալի վախճանի մասին՝ Գ. Գինոսյանը, հայտնվել է երկընտրանքի առաջ: Նա կամ պետք է վերադառնար Երևան, կամ մնար Արցախում:

Ցավալի լուր. մահացել է Գագիկ Գինոսյանի մայրը, իսկ որդին առաջնագծում է

Հասկանալով, որ չի կարող սահմանում կանգնած ընկերներին թողնել՝ նա խնդրել է Երևանում գտնվող ընկերներին կազմակերպել մոր հուղարկավորության արարողությունն առանց իրեն՝ գերադասելով մնալ սահմանը պահող ընկերների հետ:

Ցավալի լուր. մահացել է Գագիկ Գինոսյանի մայրը, իսկ որդին առաջնագծում է

Գ. Գինոսյանի այս արարքի մասին գնահատողական ու հիացական հրապարակում է արել Դավիթ Սանասարյանը: Գ. Գինոսյանի դստեր սոցցանցային հրապարակումը ներկայացնում ենք կից:

Սիրելի՛ հայրենակիցներ,Խորը վշտով տեղեկացնում եմ, որ այսօր վաղ առավոտյան 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է մայրս։…

Опубликовано Գինոսյան Գագիկ Четверг, 1 октября 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: