Մենք մնացինք մեն-մենակ այս պատերազմում, և մեր պատմության մեջ երևի առաջին անգամ հասկացանք, որ մենք հզոր և ուժեղ ենք, երբ մեր հույսը ոչ մեկի վրա չենք դնում

«Մենք մնացինք մեն-մենակ այս պատերազմում, և մեր պատմության մեջ երևի առաջին անգամ հասկացանք, որ մենք հզոր և ուժեղ ենք, երբ մեր հույսը ոչ մեկի վրա չենք դնում: Մենք կոտորվել, բնաջնջվել ենք, որովհետև մեր հույսը միշտ օտարի վրա է եղել, որ կգա ու մեզ կփրկի»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը՝ շարունակելով.

Մենք մնացինք մեն-մենակ այս պատերազմում, և մեր պատմության մեջ երևի առաջին անգամ հասկացանք, որ մենք հզոր և ուժեղ ենք, երբ մեր հույսը ոչ մեկի վրա չենք դնում

«Մեր հողի համար կռվել ենք մենք, զոհվել ենք մենք, իսկ օտարը եկել, իր մի քանի զինվորով ու հրացանով՝ իբր մեզ փրկելու… ու հետո իրեն հռչակել ազատարար ու տնօրինել մեր հողերն ու երկիրը բաժանել»,- նշել է նա:

Մենք մնացինք մեն-մենակ այս պատերազմում, և մեր պատմության մեջ երևի առաջին անգամ հասկացանք, որ մենք հզոր և ուժեղ ենք, երբ մեր հույսը ոչ մեկի վրա չենք դնում

Դերասանուհին նաև նշել է, որ պիտի անցնեինք այս ամենի միջով, որ հասկանայինք՝ Հայաստանն այլևս ոչ մեկի համար խաղաքարտ չի կարող լինել:

Մենք մնացինք մեն-մենակ այս պատերազմում, և մեր պատմության մեջ երևի առաջին անգամ հասկացանք, որ մենք հզոր և ուժեղ ենք, երբ մեր հույսը ոչ մեկի վրա չենք դնում

«Պատերազմը շատ դաժան բան է, բայց երևի պետք է անցնեինք այս ծանր փորձության միջով, որ արյունով, նյարդով, մաշկով հասկանայինք ու զգայինք, որ Հայաստան երկիրն այլևս ոչ մեկը իր շահերի համար խաղաքարտի վրա չի դնելու: Թույլ չենք տալու: Մեր հերոս տղերքի արյունը վկա»,- եզրափակել է Մնացականյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: