Ռազմիկ Ամյանն Արցախում է, զինծառայողների կողքին. նա «Հորովել» է երգում. ազդեցիկ ու հուզիչ տեսարան

Արցախին այս ճակատագրական օրերին մենակ չեն թողնում նրա զավակները: Արցախ են շտապում բոլոր նրանք, ում սիրտը կապված է նրա հողի ու ջրի հետ: Այդ մարդկանցից է նաև երգիչ Ռազմիկ Ամյանը, ով, ինչպես հայտնի է, ծնունդով արցախցի է:

Ռազմիկ Ամյանն Արցախում է, զինծառայողների կողքին. նա «Հորովել» է երգում. ազդեցիկ ու հուզիչ տեսարան

Նա իր խոսքում առիթների դեպքում մշտապես մեծ սիրով ու հպարտությամբ է ընդգծում սույն փաստը՝ կարևորելով իր հզոր արմատները:

Ռազմիկ Ամյանն Արցախում է, զինծառայողների կողքին. նա «Հորովել» է երգում. ազդեցիկ ու հուզիչ տեսարան

Համացանցում հանրայնացված տեսանկարահանված նյութից հասկանալի է դառնում, որ Ռազմիկը ոչ միայն Արցախում է, այլև զինվորականների կողքին է, նրանց շարքերում: Նա իր ներկայությամբ ոգևորում, ոգեշնչում և փորձում է բարձրացնել ներկաների տրամադրությունը:

Ռազմիկ Ամյանն Արցախում է, զինծառայողների կողքին. նա «Հորովել» է երգում. ազդեցիկ ու հուզիչ տեսարան

Երգիչը ներկա զինծառայողների համար կատարում է հայտնի «Հորովելը», որը ոգեշնչում է ունկնդիրներին: Ընդ որում, նա երգը կատարում է տեղի բարբառով, ներկաներին հոգեհարազատ ձևով: Ներկաները սիրով ձայնակցում են Ռ. Ամյանի գեղեցիկ ու ոգևորող կատարմանը:

Ռազմիկ Ամյանն Արցախում է, զինծառայողների կողքին. նա «Հորովել» է երգում. ազդեցիկ ու հուզիչ տեսարան

Ռ. Ամյանի այս կատարման տեսանկարահանված տարբերակը կարող եք դիտել վարը ներկայացված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: