Իմ սիրտը հայկական կողմում է և ոչ թե՝ ադրբեջանական․ Հայերը շատ խելացի ժողովուրդ են, և դա ինձ չափազանց գրավում է․ Վլադիմիր Պոզներ

Իմ սիրտը հայկական կողմում է և ոչ թե՝ ադրբեջանական․ Հայերը շատ խելացի ժողովուրդ են, և դա ինձ չափազանց գրավում է․ Վլադիմիր Պոզներ

Ներկայացնում ենք լրագրող, հրապարակախոս Վլադիմիր Պոզների կարծիքը հայերի և Ղարաբաղի մասին։

Իմ սիրտը հայկական կողմում է և ոչ թե՝ ադրբեջանական․ Հայերը շատ խելացի ժողովուրդ են, և դա ինձ չափազանց գրավում է․ Վլադիմիր Պոզներ

Ինձ շատ է գրավում հայերի բացառիկ ունակությունը, համառությունը՝ ապրել, գոյատևել բառացիորեն քարի, քարքարոտ հիմքի վրա, որտեղ ոչինչ չի աճում, և, այդուհանդերձ, նաև ուրախ լինել: Եվ, իհարկե, այն, ինչը ես, ընդհանրապես, ամենաբարձրն եմ գնահատում՝ խելքը: Հայերը շատ խելացի ժողովուրդ են, և դա ինձ չափազանց գրավում է: Չեմ ուզում չափազանցնել, բայց ես մեծ համակրանքով եմ վերաբերվում այս երկրին ու այս ժողովրդին:

Իմ առաջին տպավորությունը հայերից ես ստացել եմ, երբ դեռ Ամերիկայում էի ապրում և սկսեցի կարդալ հայտնի գրողին՝ Սարոյանին, ով բացարձակ ամերիկացի գրող է, բայց, այնուամենայնիվ, հայկական ընտանիքից է: Սարոյանը շատ է գրում հայերի մասին, ընդ որում, գրում է մեծ սիրով ու չափազանց նուրբ հումորով: Այն ժամանակ ես հայերի  մասին ոչինչ չգիտեի:

Իմ սիրտը հայկական կողմում է և ոչ թե՝ ադրբեջանական․ Հայերը շատ խելացի ժողովուրդ են, և դա ինձ չափազանց գրավում է․ Վլադիմիր Պոզներ

Երբ ծանոթացա իմ ապագա կնոջ՝ Չեմբերջիի հետ, պատկերացում անգամ չունեի, որ դա հայկական ազգանուն է, ի վերջո, այն յան-ով չէր ավարտվում: Եթե չեմ սխալվում, նա անգամ կապ ունի Կոմիտասի հետ: Վալենտինայի մայրը՝ հայտնի կոմպոզիտոր Զառա Լևինան, բազմաթիվ ռոմանսներ է գրել Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների հիման վրա, որոնք թարգմանում էր Սպենդիարյանի դուստրերից մեկը՝ Տատյանա Սպենդիարովան:

Ես բավականին շատ եմ ճամփորդել Կովկասում, եղել եմ նաև Վրաստանում: Եղել եմ Ադրբեջանում, որը չեմ սիրում: Երևի իմ բախտը չի բերել, բայց այնտեղ ես ինձ զգում էի ոչ իմ ափսեում: Ավելի ուշ, ես, հավանաբար, ոչ այնքան դիվանագիտորեն արտահայտվեցի Ադրբեջանի իշխանության մասին, այդ պատճառով ինձ այնտեղ այնքան էլ չեն սիրում, բայց ես դրան մի կերպ կդիմանամ:

Իմ սիրտը հայկական կողմում է և ոչ թե՝ ադրբեջանական․ Հայերը շատ խելացի ժողովուրդ են, և դա ինձ չափազանց գրավում է․ Վլադիմիր Պոզներ

Ցավոք, չեմ եղել Լեռնային Ղարաբաղում, մեծ հաճույքով կգնայի այնտեղ, պարզապես չեմ հասցնում: Ես կգնայի այնտեղ թեկուզ որպես իմ վերաբերմունքի արտահայտություն, որպեսզի բոլորը, այդ թվում նաև պարոնայք ադրբեջանցիները հասկանային, որ իմ սիրտը հայկական կողմում է և ոչ թե՝ ադրբեջանական: Դե, կգրանցեն ինձ իրենց սև ցուցակում, կարծում եմ՝ ես կշարունակեմ գիշերները հանգիստ քնել:

Понравилась статья? Поделиться с друзьями: