Ծնվել է Մոնթեն, որի մայրիկը հրաշքով է փրկվել

Այս ծանր իրավիճակում անչափ կարևոր են նաև լավ լուրերը։ Եվ ահա օրը նաև ավետիսով է նշանավորվում։ Արցախյան հողից վիրավորում ստացած հղի կինը՝ Աննա Գալստյանն, որդի է ունեցել՝ հրաշք Մոնթեին։

Ծնվել է Մոնթեն, որի մայրիկը հրաշքով է փրկվել

Այս կարևոր օրը նա որդուն նման հաղթական անուն է տվել։ Փոքրիկ Մոնթեի հայրիկն այժմ դիրքերում է, իսկ ընտանիքի մյուս բալիկները՝ որդիները, տատիկի հետ են։ Նրանք անչափ ուրախ են, որ եղբայր են ունեցել։

Ծնվել է Մոնթեն, որի մայրիկը հրաշքով է փրկվել

Աննան վիրավորում է ստացել ճանապարհին՝ Երևան գալիս։ Կանանց և երեխաներով ավտոմեքենան, որը տասից ավելի մարդ էր տեղափոխում։ Պայ թյունից հետո նրանց մեքենան դուրս է եկել երթևեկելի սահմանից, կողաշրջվել և բախվել է մոշերի թփերին։

Ծնվել է Մոնթեն, որի մայրիկը հրաշքով է փրկվել

Աննան մնացել է մոշերի և ավտոմեքենայի միջև։ Բայց բժիշկների ֆանտաստիկ աշխատանքի շնորհիվ փրկվել է և՛ Աննան, և՛ նրա նորածին բալիկը՝ հրաշք Մոնթեն։ Անհոգ մանկություն և խաղաղ երկինք մաղթենք փոքրիկին և նրա ընտանիքին։

Понравилась статья? Поделиться с друзьями: