Եզդիական ջոկատը մեկնում է սահման. որդուն սահման է ճանապարհում նաև Քյարամ Սլոյանի մայրը

Եզդիական համայնքի ներկայացուցիչները մշտապես սիրով են ապրել մեր տարածաշրջանում՝ ամբողջ հոգով նվիրվելով այն ամենին, ինչը թանկ է երկրում ապրող սրտացավ քաղաքացու համար:

Եզդիական ջոկատը մեկնում է սահման. որդուն սահման է ճանապարհում նաև Քյարամ Սլոյանի մայրը

Հայ ժողովուրդն էլ իր հերթին մեծ գնահատանքով է վերաբերվել եզդիական համայնքի նմանատիպ տրամադրվածությանն ու իրենց ազգային նկարագրին բնորոշ գծին:

Եզդիական ջոկատը մեկնում է սահման. որդուն սահման է ճանապարհում նաև Քյարամ Սլոյանի մայրը

Այսօր եզդիական ջոկատ է կազմավորվել և ուղղություն վերցրել դեպի Արցախյան տարածաշրջան: Ուշագրավ է, որ ջոկատին միանալու ցանկություն է հայտնել նաև հայտնի հերոս Քյարամ Սլոյանի եղբայրը: Նրան ճանապարհելու է գնացել մայրը:

Եզդիական ջոկատը մեկնում է սահման. որդուն սահման է ճանապարհում նաև Քյարամ Սլոյանի մայրը

Այս օրերին սահմանում գտնվող եղդիները շարունակում են իրենց անձնվիրաբար դրսևորել: Դեռ երկու օր առաջ Ա. Հովհաննիսյանը հիացմունքով էր արտահայտվել տեղում ակտիվ գործող ջոկատներից մեկի ավագի բացառիկ գրագիտության և լայնախոհության մասին:

Եզդիական ջոկատը մեկնում է սահման. որդուն սահման է ճանապարհում նաև Քյարամ Սլոյանի մայրը

Իսկ ավելի վաղ խորհրդարանական ամբիոնից հայրենասիրական բացառիկ ելույթով հանդես էր եկել ազգությամբ եզդի պատգամավորը՝ արտահատելով եզդիական համայնքի պատրաստակամ դիրքորոշումը:

Եզդիական ջոկատը մեկնում է սահման. որդուն սահման է ճանապարհում նաև Քյարամ Սլոյանի մայրը

Արցախի նախագահը ևս այսօր առանձնահատուկ շնորհակալություն էր հայտնել եզդիական համայնքի ներկայացուցիցներին բացառիկ նվիրվածության համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: