Ստեփանակերտում այսօր պսակադրություն է տեղի ունեցել

Հայերը, և հատկապես արցախյան հողում բնակվողները, մի ուրիշ խիզախությամբ ու ոգու կայունությամբ են օժտված։ Ինչպես հայտնում է արցախյան հեռուստաընկերության լրագրողուհի և խմբագիր Ծովինար Բարխուդարյանը, այսօր արցախյան հողում պսակադրություն է տեղի ունեցել։

Ստեփանակերտում այսօր պսակադրություն է տեղի ունեցել

«Պսակ։ Ստեփանակերտ 28.09.2020։ Լուսանկարները՝ Աշոտ Սարկիսյանի #artsakhstrong»,- գրել է նա՝ զետեղելով գեղեցիկ հարսանյաց կադրեր։

Ստեփանակերտում այսօր պսակադրություն է տեղի ունեցել

Անկախ ամեն ինչից, այս սուրբ օրը զույգը որոշել է եկեղեցում սիրո հավերժ երդում տալ միմյանց։ Զույգը գեղեցիկ կերպով է մոտեցել արարողությանը։ Հարսիկը շքեղագույն հարսանյաց ճերմակ զգեստ է կրում։ Այն հրաշալի կերպով բացել է աղջկա մեջքը՝ ցուցադրելով նրա նրբությունը։ Չքնաղ քողն էլ, իր հերթին, ավելի է գեղեցկացնում ամենը։ Հրաշալի հայուհին աննկարագրելի գեղեցիկ զգեստ է ընտրել իր կյանքի կարևորագույն օրերից մեկի համար։

Ստեփանակերտում այսօր պսակադրություն է տեղի ունեցել

Այս անկրկնելի կադրերը, իրապես, այնքան կարևոր ու ազդեցիկ են այս օրերին։ Դրանք ցուցադրում են հայի անկոտրում ոգին։

Понравилась статья? Поделиться с друзьями: