Երեխային ծեծելը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նրա անհատականության ձևավորման վրա

Երեխային հարվածելը կամ նրա վրա բղավելը չափազանց զզվելի ռազմավարություն է ծնողների կողմից, որը որևէ կապ չունի դաստիարակության հետ:

Երեխային ծեծելը  ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նրա անհատականության ձևավորման վրա

Ահա, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ երեխային ծեծելը.

Առաջին և ամենատարածված խնդիրը, որի պատճառով ծնողները ծեծում են իրենց երեխաներին, նյարդային վերահսկողության կորուստն է: Եթե երեխան անվերջ լացում է սովորական մանրուքի համար և ձայնը չի կտրում ձեր գոռոցից, ապա նույն վարքագծի շարունակությունը ավելի է ուժեղացնելու երեխայի լացը և գոռոցը: Ձեր վարքագծի հետևանքով նա վախից կլռի և վիրավորանքը կկուտակի ներսում:

Երեխային ծեծելը  ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նրա անհատականության ձևավորման վրա

Եթե դուք ծեծում եք երեխային առանց նրան բացատրելու պատճառի մասին, ապա նա շարունակելու է նույն սխալները կրկնել:

Ժամանակին, երբ մեր ծնողները մեզ պատժում էին որևէ իր կոտրելու համար, մենք հասկանում էինք, որ նրանք դժվարությամբ են ձեռք բերել այդ ամենը ու ընդունում էինք նրանց դիտողությունը: Ներկա ժամանակները շատ են փոխվել ու երեխաների համար նման երևույթները խիստ անհասկանալի են:

Понравилась статья? Поделиться с друзьями: