Երբ ազգը բանակ է դառնում… Կամավորագրվում են մեր չեմպիոնները

Հայտնի է դարձել, որ ի թիվս շատ-շատերի, որպես կամավորներ արցախյան տարածաշրջան են ուղևորվում նաև մեր չեմպիոն մարզիկները: Այս մասին պաշտոնական հայտարարություններ է պարբերաբար տեղադրվում Ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական էջում:

Երբ ազգը բանակ է դառնում... Կամավորագրվում են մեր չեմպիոնները

Էջի հայտարարություններից իրազեկվում ենք, որ սեպտեմբերի 19-ին սահման է մեկնել Եվրոպական պատանիների առաջության փոխչեմպիոն, իսկ հիմա ըմբշամարտի Հայաստանյան մեծահասակների հավաքականի անդամ Գեղամ Թորգոմյանը:

Երբ ազգը բանակ է դառնում... Կամավորագրվում են մեր չեմպիոնները

Մեկ այլ հայտարարությունից էլ տեղեկանում ենք ուրիշ կամավոր չեմպիոնի մեկնման մասին: Էջում տեղեկություն է տեղադրվել այն մասին, որ սեպտեմբերի երեսունին էլ որպես կամավորական սահման է մեկնել Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակների արժանացած Արսեն Հարությունյանը:

Երբ ազգը բանակ է դառնում... Կամավորագրվում են մեր չեմպիոնները

Տեղեկության տեքստում նաև նշվում է, որ Ա. Հարությունյանի հայրը ևս ժամանակին ազատամարտի մասնակից է եղել, իսկ այժմ էլ դարձյալ Արցախում է. նա ավելի վաղ է մեկնել, գործողությունների հենց մեկնարկի օրը:

Երբ ազգը բանակ է դառնում... Կամավորագրվում են մեր չեմպիոնները

Հանրայնացված տեքստում կարևորվում է այն գաղափարը, որ հայրենի սահմաններն ու հարազատներին պաշտպանելու կարևորագույն գաղափարի շուրջ հավաքվում են անխտիր բոլորը:

Понравилась статья? Поделиться с друзьями: