Արցախում զոհված Հովիկն ամուսնացած էր, մոտ մեկ ամսից կծնվի նրա առաջնեկը

Հովիկը ընթացիկ թեժ մարտերի մեր թանկագին կորուստներից է, ով նոր էր անցել զինծառայության՝ միառժամանակյա դադարից հետո: Նոր էր լրացել Հովիկի երեսուն տարին:

Արցախում զոհված Հովիկն ամուսնացած էր, մոտ մեկ ամսից կծնվի նրա առաջնեկը

Հովիկը սասունիկցի էր, Արագածոտնի մարզից: Նրա մասին որոշակի մանրամասներ է պատմել Սասունիկ գյուղի ղեկավարը՝ Արման Մարգարյանը:

Արցախում զոհված Հովիկն ամուսնացած էր, մոտ մեկ ամսից կծնվի նրա առաջնեկը

Նա նշել է, որ Հովիկի հայրն էլ ժամանակի անձնվիրաբար մասնակցել է Արցախի ազատագրման գործողություններին՝ անձամբ մասնակցություն ունենալով Շուշիի ազատագրման գործողությանը:

Արցախում զոհված Հովիկն ամուսնացած էր, մոտ մեկ ամսից կծնվի նրա առաջնեկը

Հովիկի հայրը՝ Լյովա Խաչատրյանը, ընկել է հենց Շուշիի ազատագրման գործողություններին մասնակցելով: Հայրենի սահմանների պաշտպանության հարցը նրանց ընտանիքում բացարձակ արժեք է ու գաղափար:

Արցախում զոհված Հովիկն ամուսնացած էր, մոտ մեկ ամսից կծնվի նրա առաջնեկը

Հովիկի մայրը մանկավարժ է և աշխատում է համայնքային դպրոցում: Հայտնի է, որ Հովիկը նոր էր ամուսնացել: Նրա նորաստեղծ ընտանիքում արդեն իսկ բալիկի էին սպասում: Բալիկի ծնունդին ընտանիքը սպասում է առաջիկա շաբաթներին:

Արցախում զոհված Հովիկն ամուսնացած էր, մոտ մեկ ամսից կծնվի նրա առաջնեկը

Մեծ ցավով պետք է ընդունենք, որ առաջնեկին սպասող Հովիկի և դեռ չծնված բալիկի հանդիպումն այդպես էլ չի կայանալու:

Понравилась статья? Поделиться с друзьями: