«Աստված հետդ, ախպերս.» Վաչե Թովմասյանը սահման է ճանապարհել եղբորը

Հայտնի հաղորդավար, դերասան Վաչե Թովմասյանն այսօր առաջնագիծ է ճանապարհել եղբորը, ով նույնպես հայտնի դերասան է: Վաչեն եղբորը սահման է ճանապարհել՝ անհրաժեշտության դեպքում իրեն միանալու պատրաստակամությամբ:

"Աստված հետդ, ախպերս." Վաչե Թովմասյանը սահման է ճանապարհել եղբորը

Հանրայնացնելով եղբորը ճանապարհելու պահին արված համատեղ լուսանկարը՝ Վաչեն գրել է, որ ինքը սրտով, հոգով եղբոր հետ կլինի, իսկ եթե պետք լինի, նա էլ կմիանա մյուս ընկերներին: Աստծո հովանավորությունը մաղթելով զինվորներին ու մեր պահապաններին՝ Վաչեն իր վստահությունն է հայտնել մեր կողմի առաջիկա հաղթական ելքի առիթով:

"Աստված հետդ, ախպերս." Վաչե Թովմասյանը սահման է ճանապարհել եղբորը

Այս օրերին օպերատիվորեն են գործում գրեթե բոլոր հանրային դեմքերը: Ինքնակազմակերպվելով՝ նրանք տարատեսակ նախաձեռնություններ են սկսում՝ հագուստով, սնունդով, կեցության վայրով կամ այլ կերպ օգնության տրամադրում կազմակերպելով:

"Աստված հետդ, ախպերս." Վաչե Թովմասյանը սահման է ճանապարհել եղբորը

Հայտնի դեմքերից շատերը, ինչպես օրինակ Արամեն, Մարտին Մկրտչյանը և այլք, իրենց էջերում, սոցհարթակներում ուղերձներ են հանրայնացրել՝ տալով իրենց անձնական բջջային հեռախոսահամարները, որ հարկ եղած դեպքում իրենց դիմեն սահմանից եկած մարդիկ:

Понравилась статья? Поделиться с друзьями: