«Ավելի երջանիկ երբեք չէի զգացել ինձ․․․»․ Մերի Սարիկյան

Անկրկնելի գրող և բլոգեր Մերի Սարիկյանի ընտանիքում այսօր տոն է։ Նրա կրտսեր դուստրը՝ Սելինը, չորս ամսական է դառնում։

«Ավելի երջանիկ երբեք չէի զգացել ինձ․․․»․ Մերի Սարիկյան

Օրվա կապակցությամբ երիտասարդ մայրիկը հուզառատ գրառում է կատարել՝ զետեղելով հրաշք բալիկի կադրերը։ Իսկական աշնանային հեքիաթ է ստեղծել Սարիկյանը, իսկ կադրերի զարդը սնկերն են՝ հմայիչ ու գեղեցիկ։

«Ավելի երջանիկ երբեք չէի զգացել ինձ․․․»․ Մերի Սարիկյան

«Չորս ամսական իմ հեքիաթը։ Գիտեք, հաճախ թերթում եմ նկարներս Սելինի ծնվելու օրն արված, երկար նայում ու վերապրում այդ էյֆորիան․․․ Լուսե աղջկաս, երբ դրեցին գիրկս, ավելի երջանիկ երբեք չէի զգացել ինձ․․․ Այնքա՜ն սիրուն էր հենց ծնված վայրկյանից, պատրաստի տիկնիկ էր))․․․

«Ավելի երջանիկ երբեք չէի զգացել ինձ․․․»․ Մերի Սարիկյան

Ի՜նչ լավ է՝ նկարներ ենք արել և ֆիքսել այդ ակնթարթները, հիմա ես միշտ կարող եմ հետ նայել ու ապրել այդ պահի թրթիռները, որոնք անկրկնելի են։ Սելինն այսօր դարձավ չորս ամսական»,- գրել է նա՝ շլացուցիչ կադրերին կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: