«Սահմանին կանգնած տղերք». հայ զինվորին նվիրված հոյակապ կատարում

Զինվորին նվիրված երգերը սրտամոտ ու սիրելի են բոլորին: Դրանք շարժում են հատկապես նրանց սրտերն, ովքեր սահմանին զինվոր ունեն:

"Սահմանին կանգնած տղերք". հայ զինվորին նվիրված հոյակապ կատարում

Սահմանին կանգնած զինվորի մասին հայակապ կատարում է հետևյալ գեղեցիկ կատարումը, որի հեղինակը Սոս Թադևոսյանն է:

Երգը կատարում է Մանչը: Տեսահոլովակի ռեժիսորը Սիրակ Օհանյանն է, օպերատորը՝ Ռոստամ Կարապետյանը, պրոդյուսերը՝ Դինա Ակոպովնան, իսկ գործիքավորողը Գարեգին Առաքելյանն է:

Երգը պատմում է զինվորական ծառայության կարևորության, զինվորի ունեցած մեծ դերի մասին, այն յուրօրինակ աղոթք է, գնահատումի ու հարգանքի տուրք է հայ ժողովրդի անվտանգության գիշերուզօր արթուն հսկիչներին: Տեսահոլովակում պատկերավոր և նրբաճաշակ ձևով ներկայացվում է հայ զինվորի առօրյան, կենսակերպը ծառայության շրջանում:

Նմանատիպ երգերը բարձրացնում են հանրության ազգային, հայրենասիրական ոգին, հպարտություն են ներշնչում ունկնդիրներին, ոգևորիչ ազդեցություն ունենում:

Ինքը՝ կատարողը, երգի ձայնագրման և տեսահոլովակի նկարահանման ընթացքում գտնվել է ծառայության մեջ և, կարելի է ասել, որ հոլովակում ներկայացված է նաև հենց իր առօրյան զինծառայության ընթացքում:

Понравилась статья? Поделиться с друзьями: