Այսօր հանճարեղ դերասանուհի Աննա Մանյանիի ծննդյան օրն է

Աննա Մանյանին ծնվել է 1908ին Հռոմում։ Իր հայտնիությունը ստացել է տրագիկոմիկական փառահեղ դերերի շնորհիվ։ Նեոռեալիստական ֆիլմերը սկսեցին նկարահանվել քսանականների սկզբից ու դարձան այդ շրջանի այցեքարտերից։

Այսօր հանճարեղ դերասանուհի Աննա Մանյանիի ծննդյան օրն է

Մանյանիին թե հայրը ու թե մայրը լքեցին ու նա մեծացավ տատիկի խնամքի տակ աղքատության մեջ։ Մանյանին սկսում է հաճախել թատերական խմբակի, սկզբում շատ սիրողական, հետո  նրան նկատում են և 1938ին խաղում է կայսրուհի Տարականովայի դերը Մարիո Սոլդատիի ֆիլմում։

Այսօր հանճարեղ դերասանուհի Աննա Մանյանիի ծննդյան օրն է

Մինչ այդ Մանյանին էպիզոդային դերեր էր խաղում։ 1945ին  այնպիսի ճանաչում է Մանյանին ստանում, որ երևի միայն ֆիլմերում է լինում կամ հեքիաթներում։ Ռոբերտո Ռոսիլինիի «Հռոմ բաց քաղաք» ֆիլմում նա խաղում է հղի այրու, որի կյանքը ողբերգական ավարտ է ունենում։

Այսօր հանճարեղ դերասանուհի Աննա Մանյանիի ծննդյան օրն է

Մարդկային էմոցիաների հսկայական սպեկտոր է ներկայացրել իր ֆիլմոգրաֆիայում Մանյանին։ Թենեսի Վիլյամսը տեսնելով Աննայի տաղանդը գրում է նրա համար» Դաջված վարդը» պիեսը, որի Բրոդվեյան ներկայացմանը վատ անգլերենի պատճառով Աննան չի խաղում, սակայն համանում ֆիլմում նկարահանվում է։

Понравилась статья? Поделиться с друзьями: