Ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Նորիկ Սարգսյանի ծննդյան օրն է

Նորիկն ընտանիքի հինգ որդիներից մեկն էր: Նա այսօր կբոլորեր ծննդյան քսանչորս տարին, եթե ապրիլսկզբյան անսպասելի ու ցավալի դեպքերը չխլեին սահմանապահ զինվորի կյանքը:

Ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Նորիկ Սարգսյանի ծննդյան օրն է

Նորիկը ծնունով Գեղարքունիքի տարածաշրջանում գտնվող Երանոս համայնքից է: Հենց այնտեղ էլ խորին հարգանքով ու մեծ ափսոսանքով հողին են հանձնել երիտասարդին:

Ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Նորիկ Սարգսյանի ծննդյան օրն է

Նորիկն իր բազմանդամ ընտանիքի երրորդ զավակն էր: Նրա ավագ երկու եղբայրները հայրենիքին պատվով հանձնել են իրենց պարտքը՝ հերթը փոխանցելով Նորիկին, սակայն Նորիկի ճակատագիրն այլ էր:

Ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Նորիկ Սարգսյանի ծննդյան օրն է

Նա այն տասնութ զինվորների մեջ է եղել ապրիլյան օրերին, ովքեր մնացել էին հակառակորդի շրջափակման մեջ, որից, ցավոք սրտի, տասնութն էլ ողջ չէին կարողացել դուրս գալ:

Ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Նորիկ Սարգսյանի ծննդյան օրն է

Նորիկի հայրը՝ Զավենը, մեծ կսկիծով, բայցև հպարտությամբ է ընդունում որդու հերոսական արարքը: Երիտասարդի պայծառ հիշատակը այսօր էլ վառ է համագյուղացիների, ընկերների և համայն հայության սրտում, քանի որ Նորիկն ու իր ընկերներն ընկան հանուն հայրենի սահմանների անառիկության:

Понравилась статья? Поделиться с друзьями: