26-ամյա բժշկուհին փրկել է գետում խեղդվող տղամարդուն

Քսանվեցամյա բժշկուհի Նատալյա Կուզնեցովան փրկել է գետում խեղդվող տղամարդուն։ Եկատերինբուրգի հիվանդանոցի բժշկուհին սխրանքը գործել է դեռևս օգոստոսի տասներեքին, սակայն համեստորեն լռել է այդ մասին։ Միայն հիմա է հայտնի դարձել նրա հերոսությունը՝ ԱԻՆ-ի տեղեկացմամբ։

26-ամյա բժշկուհին փրկել է գետում խեղդվող տղամարդուն

Նատալյան ընտանիքի հետ հանգստանալիս է եղել Վոլգոգրադի մարզի Կիլյակովկա գյուղում՝ Վոլգա գետի ափին։ Երիտասարդ գինեկոլոգը մեկ ժամից ավել պայքարել է տղամարդու կյանքի համար՝ սիրտ — թոքային ռեանիմացիա անցկացնելով։

26-ամյա բժշկուհին փրկել է գետում խեղդվող տղամարդուն

Տուժածի հարազատները համոզված էին, որ նա մահացել է, բայց Նատալյան, այնուամենայնիվ, փրկել է երեսունգինգամյա տղամարդու կյանքը։

26-ամյա բժշկուհին փրկել է գետում խեղդվող տղամարդուն

Բժշկուհու տասնմեկամյա եղբայրը՝ Անդրեյը, ասել է քրոջը, որ տղամարդուն տանում է ջրի հոսանքը։ Նատալյան նետվել է ջուրը, մեջքի վրա շրջել խորտակող տղամարդուն, ապա իր հայրիկի և բարեկամի օգնությամբ տուժածին ափ հանել։ Ապա ռեանիմացիոն գործողություններն իրականացրել։ Երբ ժամանել են բժիշկները, տղամարդն արդեն շնչում էր։

Понравилась статья? Поделиться с друзьями: