Ուշադրություն. Հայաստանի պատմության մեջ բացառիկ վիրահատություն է կատարվել

Սեպտեմբերի չորսին Թալինի արտադրական գործարանում աշխատելիս Ժորա Խաչատրյանը թևը թողել էր հաստոցի տակ:

Ուշադրություն. Հայաստանի պատմության մեջ բացառիկ վիրահատություն է կատարվել

Նրան շտապ օգնության աշխատակիցներն անմիջապես փոխադրել են Երևան, որտեղ էլ Թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում բժիշկները սկսել են պայքարել Ժ. Խաչատրյանի վերակենդանացման համար:

Ուշադրություն. Հայաստանի պատմության մեջ բացառիկ վիրահատություն է կատարվել

Բժիշկ Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ իրականացվել է վիրահատություն: Վիրահատությունը երկու խմբով է իրականացվել: Յոթ ու կես ժամ տևած վիրահատության արդյունքում բժիշկները հրաշալի արդյունք են արձանագրել:

Ուշադրություն. Հայաստանի պատմության մեջ բացառիկ վիրահատություն է կատարվել

Ժ. Խաչատրյանի թևը հնարավոր է եղել վերականգնել: Վիրահատությունը ղեկավարող բժշկի կարծիքով վիրահատության հաջող ելքին նպաստել է նաև Ժ. Խաչատրյանի լավատեսությունն ու բուժանձնակազմի նկատմամբ ունեցած մեծ հավատը: Ըստ բժշկի՝ Ժ. Խաչատրյանն իրեն իսկական տղամարդու նման է դրսևորել:

Ուշադրություն. Հայաստանի պատմության մեջ բացառիկ վիրահատություն է կատարվել

Բժիշկ Ա. Սահակյանը պնդում է, որ նման արդյունքի կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե շատ գրագետ և օպերատիվ աշխատեն շտոպ օգնության աշխատակիցները, իսկ Ժ. Խաչատրյանի դեպքում հենց այդպես էլ եղել է:

Понравилась статья? Поделиться с друзьями: