Այսօր գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի ծննդյան օրն է

Այսօր գրող Վահրամ Սահակյանի ծննդյան օրն է։ Ծնվել է 1964ին, Երևանում։ 1988-ին Վարդան Պետրոսյանի հետ հիմնել է «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈԶՆԻՆԵՐ» թատրոնը, որը հետո դարձավ պարզապես «ՈԶՆԻՆԵՐ»։ Դա առաջին թատրոնն էր, որը պետական չէր։

Այսօր  գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի ծննդյան օրն է

Վահրամը էսսեների, դրամաների, պատմվածքների, պիեսների հեղինակ է։ «ՄԵԱ ԿՈՒԼՊԱ» ներկայացումը նրա ամենաճանաչված գործերից է առայսօր։ Վահրամը առանձնանում է իր պոռթկուն բնավորությամբ ու հաճախ սկանդալային վարվելակերպային մտածողությամբ ու պահվածքով, քանզի հաճախ է «սուր» արտահայտումներ ունենում ու հիմնականում պոլիտիկական շեշտադրումներ է անում։

Այսօր  գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի ծննդյան օրն է

Վահրամ Սահակյանը ակտիվորեն սկսել է կիրառել իր ֆեյսբուքյան տարածքը նույնիսկ պոդկաստներ է սկսել նկարահանել։ Պոդկաստները ժամանակակից բլոգերական ժանրի վիդիոներ են, որոնք հաճախ են արվեստագետները որպես միջոց օգտագործում իրենց միտքը ալտերնատիվորեն ներկայացնելու համար։

Այսօր  գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի ծննդյան օրն է

Պոդկաստերից բացի Վահրամը նաև նոր գիրք է նախապատրատում, որը գուցե և կրկին սկանդալային դառնա, ինչպես շատ ու շատ իր ստեղծագործությունները։ Վահրամ Սահակյանը դարձավ 56 տարեկան։

Понравилась статья? Поделиться с друзьями: