Տեղադրվել է կապիտան Սոս Էլբակյանի հուշաքարը. մանրամասներ

Տավուշի Արգեձոր համայնքի մուտքային հատվածում տեղադրվել է կապիտան Սոս Էլբակյանի հուշաքարը: Սոսն, ինչպես հայտնի է, տավուշյան հայտնի դեպքերի թանկագին կորուստներից է: Նրա մասին այս ընթացքում խոսվել է բազմիցս:

Տեղադրվել է կապիտան Սոս Էլբակյանի հուշաքարը. մանրամասներ

Հուշաքարի տեղադրման նախաձեռնությունը սկսել է Սոսի հորեղբոր տղան՝ Կարեն Արշակյանը, ով վերջին շրջանում հաճախակի էր անվադողեր տանում տավուշյան սահմանային գոտիներ: Գնալ գալու ընթացքում Կարենի մոտ նաև միտք է առաջացել հուշաքար տեղադրելու մասին:

Տեղադրվել է կապիտան Սոս Էլբակյանի հուշաքարը. մանրամասներ

Նա իրագործել է իր մտադրությունը Սոսի եղբոր և այլ մտերիմ մարդկանց հետ միասին: Հուշաքարի տեղադրման համար ընտրվել է մի այնպիսի վայր, որտեղով ամեն օր անցուդարձ են անում Սոսի մարտական ընկերները:

Տեղադրվել է կապիտան Սոս Էլբակյանի հուշաքարը. մանրամասներ

Կարենը վստահ է, որ Սոսի ընկերներն ամեն անգամ հուշաքարի մոտով անցնելիս սիրով են հիշելու իրենց մարտական թանկագին ընկերոջը:

Տեղադրվել է կապիտան Սոս Էլբակյանի հուշաքարը. մանրամասներ

Կարենը պատմել է, որ արգեձորցիներն ինչ ջանասիրությամբ ու պատրաստակամությամբ են բարեկարգել այն հատվածը, որտեղ պետք է դրվեր հուշաքարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: