Այսօր տաղանդավոր դերասանուհի, նկարչուհի, մանկավարժ Նարե Հայկազյանի ծննդյան օրն է

Ն. Հայկազյանը ժամանակակից ամենից տաղանդավոր ու բազմաշնորհ անձանցից է, ով կարողանում է հաջողությամբ համատեղել միանգամից մի քանի կարևոր մասնագիտություններին բնորոշ կարողություններ ու հմտություններ:

Այսօր տաղանդավոր դերասանուհի, նկարչուհի, մանկավարժ Նարե Հայկազյանի ծննդյան օրն է

Տաղանդավոր ու վառ մարդ-անհատականությունն այսօր դառնում է հիսունմեկ տարեկան: Նա ժամանակին զբաղվել է հագուստի ձևավորմամբ՝ կազմակերպելով նաև ցուցահանդեսներ:

Այսօր տաղանդավոր դերասանուհի, նկարչուհի, մանկավարժ Նարե Հայկազյանի ծննդյան օրն է

Նարեն տաղանդավոր նկարչուհի է, մանկավարժ ու դերասան, իսկ տաղանդների այս համատեղումը գալիս է ընտանեկան միջավայրից: Նա ծնվել ու մեծացել է արվեստի բազմաշնորհ ներկայացուցիչներ Աշոտ Հայկազյանի և Ջուլիետ Մատինյանի ընտանիքում:

Այսօր տաղանդավոր դերասանուհի, նկարչուհի, մանկավարժ Նարե Հայկազյանի ծննդյան օրն է

Նարեի հայրը տաղանդավոր քանդակագործ է եղել, իսկ մայրը՝ ռեժիսոր, արձակագիր ու սցենարիստ: Ն. Հայկազյանը դպրոցական կրթությանը զուգահեռ ստացել է նաև երաժշտական կրթություն՝ ավարտելով թավջութակի բաժինը:

Այսօր տաղանդավոր դերասանուհի, նկարչուհի, մանկավարժ Նարե Հայկազյանի ծննդյան օրն է

Հետո ուսանել է Թատերական միությանը կից մնջախաղի ու դերասանական ստուդիայի բաժիններում՝ զուգահեռաբար հանդես գալով մի շարք ներկայացումներում:

Այսօր տաղանդավոր դերասանուհի, նկարչուհի, մանկավարժ Նարե Հայկազյանի ծննդյան օրն է

Բացի թատերական ներկայացումները, Ն. Հայկազյանը հաջողությամբ հանդես է եկել նաև մի շարք ֆիլմերում՝ արժանանալով պատվավոր մրցանակների:

Այսօր տաղանդավոր դերասանուհի, նկարչուհի, մանկավարժ Նարե Հայկազյանի ծննդյան օրն է

Ամերիկայում միառժամանակ հաստատված Նարեն Լ. Մակունցի հրավերով վերադարձել է Հայաստան՝ հաստատվելով ու աշխատելով Գյումրիում:

Понравилась статья? Поделиться с друзьями: