Այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է

Այսօր ականավոր պոլսահայ լրարգրող Հրանտ Դինքի ծննդյան օրն է։ Նա կդառնար վաթսունվեց տարեկան։ «Ակոս» թերթի ապագա գլխավոր խմբագիրը ծնվել է 1954ի սեպտեմբեր տասնհինգին՝ թուրքական Մալաթիայում։ Երբ Հրանտիկը յոթ տարեկան էր, ծնողների հետ տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ սկսկել է ուսանել նախ Պեզճյան վարժարանում, ապա Սուրբ Խաչ դպրեվանքում։

Այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է

Նա երկու բարձրագույն կրթություն ուներ։ 1978ին ավարտել է ստամբուլյան պետհամալսարանի կենսաբանության ֆակուլտետը, իսկ 1987ին՝ փիլիսոփայոթյան։ Աշխատել է որպես լրագրող, իսկ 1996ին հիմնադրել է ստամբուլյան հայտնի թերթը՝ «Ակոսը», որը երկու լեզվով՝ հայերենով ու թուրքերենով էր տպագրվում։

Այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է

Նրա գլխավոր նպատակը եղել է ցուցադրել՝ ինչպիսին է թուրքահայության մեկուսի վիճակը, նա ցանկանում էր իրավական և հաշտության օղակ լինել երկու ժողովուրդների միջև։

Այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է

Ավաղ, դա չստացվեց։ Դինքի կյանքի թելը կտրվեց 2007ի հունվարի տասնիննին՝ Ստամբուլյան փողոցում՝ իր խմբագրության առաջ։ Դինքն ամուսնացած էր հրաշալի կնոջ՝ Ռաքել Դինքի հետ։ Զույգը երեք բալիկ ունի։

Понравилась статья? Поделиться с друзьями: