Հինգ տարեկան երեխան մահացել է հարսանիքի ժամանակ

Հինգ տարեկան երեխան մահացել է հարսանիքի ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարից։ Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ Չիկագոյի արվարձաններում։ Սեպտեմբերի չորսին «Դրեյք հոթելում» ընթացող հարսանեկան արարողության ընթացքում տղան բարձրացել է գրանիտե սեղանի վրա, որը գտնվում էր բազմոցի կողքին և որտեղ մյուս բալիկներն էին խաղում։

Հինգ տարեկան երեխան մահացել է հարսանիքի ժամանակ

Երբ բալիկը փորձել է իջնել, նա բռնվել է սեղանից, որն ընկել է իր գլխին։ Բալիկին տեղափոխել են տեղի հիվանդանոց՝ գլխի ծանր վնասվածքներով։ Բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։

Հինգ տարեկան երեխան մահացել է հարսանիքի ժամանակ

«Մեր թիմը սգում է փոքրիկի մահը։ Ուզում ենք մեր ցավակցությունը հայտնել տուժած ընտանիքին և ընկերներին։ Անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով անունները չենք նշում»,- նշել է հյուրանոցի մենեջեր Լի Հյոները։

Հինգ տարեկան երեխան մահացել է հարսանիքի ժամանակ

GoFundMe կայքում դրամահավաք էր սկսվել, որն աջակցում էր բալիկի մայրիկին։ Այս պահին արդեն ահավաքվել է մոտ երեք հազար դոլար՝ անհրաժեշտ տասը հազարից։

Понравилась статья? Поделиться с друзьями: