Դերասան Սամվել Թոփալյանը առաջին անգամ դպրոց է ճանապարհել իր առաջնեկին. լուսանկար

Սամվել Թոփալյանն այն ծնողներից է, ում բախտ է վիճակվել առաջին անգամ դպրոց ճանապարհել իր առաջնեկին հենց համավարակի պայմաններում՝ հատուկ արարողակարգի ու կանոնների պահպանմամբ:

Դերասան Սամվել Թոփալյանը առաջին անգամ դպրոց է ճանապարհել իր առաջնեկին. լուսանկար

Ս. Թոփալյանի առաջնեկը տղան է՝ Արմենը: Հիշեցնենք, որ Սամվելի և Սոնայի ընտանիքում երկու բալիկ է մեծանում՝ Արմենն ու Արփենը: Մի առիթով Ս. Թոփալյանն ասել էր, որ տղան շատ է սիրում մեքենաներ և ինքն է ընտրում, խորհուրդ տալիս հորը մեքենա գնելիս:

Դերասան Սամվել Թոփալյանը առաջին անգամ դպրոց է ճանապարհել իր առաջնեկին. լուսանկար

Հայրը պատմել է, որ տղան հետարքրքվում է և գիտի մեքենաների գրեթե բոլոր մակնիշները: Բացի այդ, փոքրիկ Արմենը մեծ սեր ունի հայրենասիրական երգերի հանդեպ և ընտանեկան առիթներին հաճախ է հայրենասիրական երգեր կատարում: Նա անհամբերությամբ սպսում է զինվոր դառնալուն:

Դերասան Սամվել Թոփալյանը առաջին անգամ դպրոց է ճանապարհել իր առաջնեկին. լուսանկար

Արտակարգ ուսումնական տարվա մեկնարկի և ընտանեկան հատուկ օրվա առիթով Ս. Թոփալյանն իր սոցհարթակում հանրայնացրել է ընտանեկան գեղեցիկ լուսանկար այսօրվանից՝ գրելով. «Շնորհավոր սեպտեմբերի 36»:

Դերասան Սամվել Թոփալյանը առաջին անգամ դպրոց է ճանապարհել իր առաջնեկին. լուսանկար

Արմենին դպրոց են ուղեկցում ծնողները և փոքրիկ քույրը՝ Արփենը:

Понравилась статья? Поделиться с друзьями: