Գիտնականները պարզել են, թե ինչու են երեխաները ներսից ոտքերով հարվածում մոր արգանդի պատերին․

Երեխաները ներսից ոտքերով հարվածում են արգանդի պատերին՝ ճանաչելով իրենց մարմինների սահմանները՝ ասում են Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները:

Գիտնականները պարզել են, թե  ինչու են երեխաները ներսից ոտքերով հարվածում մոր  արգանդի պատերին․

Նրանք հետևել են հղիության 31-42-րդ շաբաթում ծնված 19 նորածինների շարժումներին և արագ քնի փուլի ընթացքում ուղեղի աշխատանքին։ Ամեն անգամ, երբ փոքրիկը շարժել է իր ոտքը և ձեռքը, ակտիվացել է ուղեղի համապատասխան կիսագունդը։

Որքան փոքր է եղել երեխան, այնքան ինտենսիվ է աշխատել նրա ուղեղը։ Առավել ուժեղ փոփոխություններ են արձանագրվել վաղաժամ ծնված երեխաների մոտ, որոնք դեռ պետք է գտնվեին արգանդում։

Գիտնականների կարծիքով՝ ձեռքերի և ոտքերի շարժումները հղիության վերջին երեք ամսվա ընթացքում նպաստում են ուղեղի կիսագնդերի աճին, որոնք կապված են զգայունակության սենսորների հետ, ինչպես նա սեփական մարմնի ընկալման զգացողության հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: