Գրառումներ եմ կարդում կարանտինի մասին, ու ինձ թվում է` գժшնոց եմ ընկել.Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է հրապարակել։

Գրառումներ եմ կարդում կարանտինի մասին, ու ինձ թվում է` գժшնոց եմ ընկել.Լիզա Ճաղարյան

 

Գրառումներ եմ կարդում կարանտինի մասին, ու ինձ թվում է` գժանոց եմ ընկել։
Ի՞նչն եք ձեռ առնում կամ ո՞ւմ եք ձեռ առնում։ Եթե մարինայանմաններից կամ գեւորիկանմաններից եք, ես ձեզ հետ խոսելու բան չունեմ։ Բայց եթե նորմալ մարդիկ եք եւ գիտեք, որ կա՛ էդ փորձանքը, որ կախված է ողջ մարդկության գլխին, կասե՞ք` ինչ է ձեր ուզածը։

Եթե արտակարգ դրության ժամանակ չէիք փայլում կարգապահությամբ (շատ մեղմ ասած), եթե ասվի` կարանտին էլ չկա, պըրծ, ի՞նչ եք շահելու, ասեք` ես էլ միանամ ձեզ ու բռունցք թափ տամ էս կարանտինը գլխներիս կապողների դեմ։

Գրառումներ եմ կարդում կարանտինի մասին, ու ինձ թվում է` գժшնոց եմ ընկել.Լիզա Ճաղարյան

Մեկն էլ գրել է` նոր տարիներս էլ հարամ արեցին։ Դեռ սեպտեմբերն է, դեռ ոչ ոք չգիտի` էս համավարակը նահանջելո՞ւ է, թե նորից բռնկվելու է` ոնց որ հիմա բազմաթիվ երկրներում է, բայց արդեն նոր տարվա մասին է մտածում։

Կամ կասե՞ք` ոնց է հարամվելու ձեր նոր տարին։ Որեւէ մեկը ձեզ արգելո՞ւմ է խոզի բուդն առնել ու գրկել–նստել։ Ի՞նչ են անում հայերը նոր տարուն, կներեք` բացի մի տարվա ուտելիք սեղանին դնելուց ու ուտելուց։ Էլի դրեք ու կերեք։

Գրառումներ եմ կարդում կարանտինի մասին, ու ինձ թվում է` գժшնոց եմ ընկել.Լիզա Ճաղարյան

Կամ` ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս, արհավիրք է, ողջ աշխարհին է պատել։ Այո՛, լիքը անհարմարություններ կան։ Բայց ոնց հասկանում եմ` ձեզ էդ անհարմարություններն ավելի շատ են անհանգստացնում, քան ձեր հարազատների կյանքը։

Թե՞ ձեզ էլ են համոզել, որ էս համավարակը իշխանությունն է հնարել, որ ազգի «փՌկիչներին» չթողնի` մեզ փՌկեն, երիտասաՌԹՈՒԹՈՒՆն էլ հաԽթանակի։

Понравилась статья? Поделиться с друзьями: