Մի լուսանկարի հուզիչ պատմություն, որը ներկայացնում է նաև Հայոց բանակի պատմությունը

Օրդուբեկյանների ընտանեկան պատմությունը ոչ միայն հուզել է շատերին, դարձել օրինակ շատերի համար, այն նաև գեղարվեստական ձևավորում է ստացել՝ դառնալով հրաշալի թատերական ներկայացում:

Մի լուսանկարի հուզիչ պատմություն, որը ներկայացնում է նաև Հայոց բանակի պատմությունը

Ապրիլյան գործողությունների մեկնարկին ընտանիքի հայրը՝ Սամվելը անմիջապես գնում է սահման՝ զինվոր որդուն աջակցության և արցախյան գոյամարտին կիսատ թողած գործը շարունակելու:

Մի լուսանկարի հուզիչ պատմություն, որը ներկայացնում է նաև Հայոց բանակի պատմությունը

Ապրիլյան օրերն ավարտվում են, և ընդամենը ամիսներ են բաժանել ընտանիքի զինվոր որդու՝ Արայիկի վերադարձին: Սակայն սեպտեմբերի գործողությունների ժամանակ Արայիկն անմահանում է հայրենիքին պատքը տալիս:

Մի լուսանկարի հուզիչ պատմություն, որը ներկայացնում է նաև Հայոց բանակի պատմությունը

Հետո բանակ է զորակոչվում Արայիկի կրտսեր եղբայրը՝ Արմանը: Հենց այդ ժամանակ է, որ նրա հրամանատար, կապիտան Գրիգորի Գաբրիելյանը նրան ուղեկցում է Ստեփանակերտի մշակույթի տուն՝ դիտելու «Հարսանիքը թիկունքում» ներկայացումը:

Մի լուսանկարի հուզիչ պատմություն, որը ներկայացնում է նաև Հայոց բանակի պատմությունը

Ներկայացման ժամանակ Արմանը բացահայտում է, որ ներկայացման մեջ տեղ է գտել նաև իրենց ընտանիքի պատմությունը, որից անհնար է եղել զսպել արցունքները: Հրամանատարը փորձում է մխիթարել զինվորին՝ թույլ չտալով այլոց տեսնելու նրա արցունքները: Պահն անմահացրել է Դավիթ Ղահրամանյանը:

Ստորև ներկայացնում ենք ՊՆ պատրաստած տեսանյութն այդ մասին:

Понравилась статья? Поделиться с друзьями: