Նոր, գեղեցիկ երգ ու տեսահոլովակ՝ նվիրված մեր կյանքի ամենից նուրբ ու քնքուշ էակներին՝ մայրերին. Տիգրան Խանջարյան

Տիգրան Խանջարյանը նոր երգ է նվիրել մեր կյանքի ամենից նուրբ ու քնքուշ էակներին՝ մայրերին: Երգն անչափ գեղեցիկ ստեղծագործություն է, որը երգչի գեղեցիկ կատարման շնորհիվ միանգամից սիրելի ու սրտամոտ է դառնում:

Նոր, գեղեցիկ երգ ու տեսահոլովակ՝ նվիրված մեր կյանքի ամենից նուրբ ու քնքուշ էակներին՝ մայրերին. Տիգրան Խանջարյան

Երգի երաժշտությունն էլ, խոսքերն էլ հեղինակել է Մարինա Թագակչյանը: Երգում երանությամբ հիշվում են մանկության այն քաղցր ու ջերմ պահերը, որոնք անցկացվել են մայրիկների հետ, նրանց տաք գրկում:

Նոր, գեղեցիկ երգ ու տեսահոլովակ՝ նվիրված մեր կյանքի ամենից նուրբ ու քնքուշ էակներին՝ մայրերին. Տիգրան Խանջարյան

Ներկայացվում է աշխարհում իր զավակների համար մի ուրիշ աշխարհ եղող մայրերի հանդեպ որդիական ջերմ ու անսահման սերը, որը փոխադարձվում է ինքնամոռաց նվիրվածությամբ ու հոգատարությամբ:

Նոր, գեղեցիկ երգ ու տեսահոլովակ՝ նվիրված մեր կյանքի ամենից նուրբ ու քնքուշ էակներին՝ մայրերին. Տիգրան Խանջարյան

Երգը մատուցվում է թեմատիկ տեսահոլովակի ուղեկցությամբ, որն իրենց ընտանեկան ջերմ հավաքի տեսարան է ներկայացնում: Տեսահոլովակում որդին ընտանեկան միջոցառման շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ երգը նվիրում է նրան՝ առաջ բերելով մոր հուզմունքը:

Նոր, գեղեցիկ երգ ու տեսահոլովակ՝ նվիրված մեր կյանքի ամենից նուրբ ու քնքուշ էակներին՝ մայրերին. Տիգրան Խանջարյան

Տ. Խանջարյանի նուրբ ու գեղեցիկ երգը կարող եք վայելել վարը բերված տեսահոլովակում՝ թողնելով ձեր տպավորությունները:

Понравилась статья? Поделиться с друзьями: