Այսօր մենք պետք է ոտքի կանգնենք, սա լրջագույն ահազանգ է․ Մտավորականների կոչը հայ ժողովրդին

Միքայել Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր մենք պետք է ոտքի կանգնենք, սա լրջագույն ահազանգ է․ Մտավորականների կոչը հայ ժողովրդին

ԵԹԵ ԲՈԼՈՐԸ․․․ Հարգելի հայրենակիցներ… Այսօր, թավշյա հեղափոխությունից ընդամենը 2 տարի հետո, մեր ընդհանուր տան վրա պատրաստվում է իր մաշտաբով աննախադեպ հա րձակում` անցյալի ուժերի կողմից: Դրանք հափշտակող ու գողացող քաղաքական գործիչներն են ու բակային հեղինակություններ` իրենց անցյալով. նրանք` ովքեր ետ են մղվել, սակայն չեն պարտվել ու տապալվել այսօր պատերազմ են հայտարարել: Պատերազմ իր իսկ ժողովրդին, ով ողջ աշխարհի հետ միասին ծանր օրեր է վերապրում: Պատերազմ հայտարարել երկրին, որն առանց այն էլ պատերազմական դրության մեջ է:

 

Նրանք քիչ են: Ընդհամենը 4 տոկոս: Սակայն այս չորս տոկոսը տասնամյակներ շարունակ տառապանքի ու ունեզրկության են տարել մեր ժողովրդին, իսկ հիմա որոշել են կանգնեցնել մեր իսկ կերտած նորագույն պատմության անիվը: Պատմություն, որով հպարտանում ենք մենք, և ոչ միայն մենք, այլ ամբողջ աշխարհը, որով կհպարտանան նաև մեր գալիք սերունդները: Այս 4 տոկոսը փորձում է մեզ նորից մատնել վախի մթնոլորտում տիրող գաղափարական ստրկության, ու փորձում է հասնել դրան, իմի դնելով ցածրությամբ ու ստորությամբ ներծծված իրենց խղճուկ տաղանդը: Այս 4%-ը թաքուն եւ բացահայտ ստելով իր սեփական ժողովրդին, ցանկանում են խլել մեր երկրի ապագան,

Այսօր մենք պետք է ոտքի կանգնենք, սա լրջագույն ահազանգ է․ Մտավորականների կոչը հայ ժողովրդին

սպա նելով յուրաքանչյուրիս մեջ ազատատենչ ոգին ու փոխարինել այն կիսասոված և վախվորած ստրուկի հոգեբանությամբ: Նրանք նորից ուզում են մեզ ետ շպ րտել դեպի ջախջախիչ անօրինական կյանք, ու անում են այդ մեկ նպատակով` շարունակել գողանալ ու փրկել սեփական գողոնը: Իրենց պայքարի ամբողջ գաղափարը` ամեն բան հանուն ազգի «երջանկության» պարզ տեսանելի է դրդապատճառներում: Բարոյականություն ասվածը իրենց համար, իրենց ընտրած պահի մեջ է: Այս մարդկանց բոլոր արժեքները իրենց ընտրած մեթոդների մեջ է` խաբեություն, զրպարտություն, թա լան և դավ աճանություն: Նրանց ամբողջ էությունը , իրենց իսկ կատարած գործերի մեջ է` կաշառք, շանտաժ ու դավաճանություն:

Այսօր մենք պետք է ոտքի կանգնենք, սա լրջագույն ահազանգ է․ Մտավորականների կոչը հայ ժողովրդին

Այսօր մենք պետք է ոտքի կանգնենք , սա լրջագույն ահազանգ է` պետք է սթափվենք: նրանց, ովքեր մտահոգված են մեր երկրում տիրող վտանգավոր եւ պայ թունավ տանգ իրադարձություններով` սեփական ձայնը բարձրացնելու և միավորվելու համար: Կանգնելու մեր կերտած արժեքների պաշտպանության համար, համախմբվել և օգնել մեր ժողովրդամետ իշխանությանը լուծելու բոլորիս առաջ ծառացած խնդիրները` ով ինչպես ու ինչով կարող է:

Այսօր մենք պետք է ոտքի կանգնենք, սա լրջագույն ահազանգ է․ Մտավորականների կոչը հայ ժողովրդին

Մենք պետք է հայտարարենք պատերազմ նրանց, ովքեր պատերազմ են հայտարարել մեր ապագային: Պատերազմ հայտարարել նրանց, ովքեր խաղալով ժողովրդի առողջության և համբերության հետ, պետության ճակատագրի հետ` արհամարում են ղեկավար անձնակազմի ցուցումները և հրամանները: Մենք կհաղթենք այս ճակատամարտն` օրինապահությամբ և տոկունությամբ: Մենք կլինենք վճռական և թիկունք կլինենք այն մարդկանց, որոնց ընտրել ենք, և ովքեր չափազանց դժվար և վտանգավոր պայմաններում ` օր ու գիշեր աշխատում են,

Այսօր մենք պետք է ոտքի կանգնենք, սա լրջագույն ահազանգ է․ Մտավորականների կոչը հայ ժողովրդին

ջանք չեն խնայում, որ փրկեն պետականության նավը, ամեն բան անելով, որպեսզի նվազագույն կորուստներով մեզ բոլորիս դուրս բերեն անվտանգ քաղաքակրթության նավահանգիստ: Մենք թույլ չենք տա ո’չ մկներին, ո’չ առնետներին քայ քայել նավը ներսից:

Այսօր մենք պետք է ոտքի կանգնենք, սա լրջագույն ահազանգ է․ Մտավորականների կոչը հայ ժողովրդին

Մենք թույլ չենք տա նրանց մոտենալ ղեկին: Եվ թույլ չենք տա նրանց փախչել, քանի որ մեր նավը չի սուզվի և կընթանա առաջ: Ժողովրդին պետք չեն տերեր, նա ինքը տեր է: Ժողովուրդը դա հասկացել է : Մնում է դա հասկանան նրանք, ովքեր ետ են մնացել թե’ ժամանակից, թե’ սեփական ժողովրդից: Հ Հ Քաղաքացիներ՝ Էդուարդ Համբարձումյան ․․․ Միքայել Պողոսյան

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: