Այսօր Վլադիմիր Գասպարյանի ծննդյան օրն է

Այսօր Վ. Գասպարյանը նշում է ծննդյան վաթսուներկուամյա հոբելյանը: Նա ծնվել է Տալլինում: Հետո ընտանիքը փոխադրվել է Հայաստան: Սովետական բանակում զինծառայությունն ավարտելուց հետո Վ. Գասպարյանը ծառայության է անցել ներքին գործերի համակարգում:

Այսօր Վլադիմիր Գասպարյանի ծննդյան օրն է

Ավարտելով Ներքին գործերի քնչական դպրոցը, ոլորտում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, եղել է Արմավիրի ներքին գործերի բաժնի պետը: Տարբեր տարիներին նրան են վստահվել խիստ կարևոր ու առանցքային նշանակության պարտականություններ:

Այսօր Վլադիմիր Գասպարյանի ծննդյան օրն է

Վ. Գասպարյանը բաժնի պետ է եղել նաև ռազմական ոստիկանությունում: Բազմամյա գործունեության ընթացքում նա տարբեր կարևոր պաշտոններ է զբաղեցրել իր մասնագիտության ոլորտում: Մինչհեղափոխական շրջանը նա ոստիկանապետ էր:

Այսօր Վլադիմիր Գասպարյանի ծննդյան օրն է

Պաշտոնավարումների ընթացքում պաշտոնյան արժանացել է բազմաթիվ պատվաբեր մեդալների ու պարգևատրումների: Իսկ այժմ նրա հանդեպ դատական գործընթացներ են ընթանում:

Այսօր Վլադիմիր Գասպարյանի ծննդյան օրն է

Հետհեղափոխական շրջանում Վ. Գասպարյանը հանդես է գալիս ընդդիմության դիրքերից՝ իր պահվածքով ու արտահայտած մտքերով հաճախ հայտնվելով ուշադրության և քննարկումների կենտրոնում: Վ. Գասպարյանը ամուսնացած է, նա չորս զավակ ունի:

Понравилась статья? Поделиться с друзьями: