Արտառոց. Եկեղեցիներից մեկում Մարիամ Աստվածածնի սրբապատկերը սկսել է «արտասվել» (տեսանյութ)

Հունական եկեղեցիներից մեկում տեղադրված Մարիամ Աստվածածնի պատկերը շատերի համար անսպասելի ու խորհրդավոր հանգամանքներում սկսել է արտասվել՝ առաջ բերելով եկեղեցի այցելած մարդկանց զարմանքն ու գետաքրքրությունը:

Արտառոց. Եկեղեցիներից մեկում Մարիամ Աստվածածնի սրբապատկերը սկսել է «արտասվել» (տեսանյութ)

Եկեղեցին գտնվում է Աթենքի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված Վիրոն կոչվող տարածաշրջանում: Տարբեր հունական լրատվական տեղեկատուներ տեղեկացնում են, որ եկեղեցու այցելուները արտասվող Մարիամ Աստվածածնին նկատել են սեպտեմբերի ութին:

Արտառոց. Եկեղեցիներից մեկում Մարիամ Աստվածածնի սրբապատկերը սկսել է «արտասվել» (տեսանյութ)

Տեղին է նշել, որ այդ օրը քրիստոնյա աշխարհը նշում է Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը: Այս փաստն առավել խորհրդավոր ու խորհրդանշական է դարձնում իրողությունը: Եկեղեցու այցելուներն ու հավատավոր մարդիկ դեպքը բացառիկներից են համարում՝ նշելով, որ այդպիսի իրողություն մինչ այս չեն մտաբերում, որ եղած լինի:

Արտառոց. Եկեղեցիներից մեկում Մարիամ Աստվածածնի սրբապատկերը սկսել է «արտասվել» (տեսանյութ)

Հավատավորները Մարիամ Աստվածածնի պատկերի վրա արցունքների հայտնվելը սովորական երևույթ չեն համարում, նրանք կարծում են, թե դա իսկական հրաշք է և ինչ-որ հատուկ խորհուրդ ու խորհրդավորություն ունի: Եկեղեցի այցելած մարդիկ նկարահանել են արտասվող Աստվածածնին՝ նկարահանված նյութը հանրայնացնելով:

Понравилась статья? Поделиться с друзьями: