«Ցնդելու բան է՝ 2 բառում 5 տառասխալ…» Ռ. Քոչարյանի տառասխալներն ու դրանց արձագանքը

Համացանցային տիրույթում թեժ քննարկման թեմա է դարձել Ռ. Քոչարյանի կողմից վերջերս թույլ տրված տառասխալները: Հանրային հանդիպումներից մեկի ժամանակ նախկին նախագահը երկբաղադրիչ բառակապակցություն է գրել, որտեղ հինգ տառասխալ է թույլ տվել:

"Ցնդելու բան է՝ 2 բառում 5 տառասխալ..." Ռ. Քոչարյանի տառասխալներն ու դրանց արձագանքը

Անդրադառնալով իրողությանը՝ Ստյոպա Սաֆարյանը գրել է. «Ցնդելու բան է՝ 2 բառում 5 տառասխալ, դրանցից 4-ը՝ մեկ բառում/ ՀաԽթանակած երիտասաՌԹուԹ(Յ)ուն։ Նոր եմ հասկանում, թե ժողովուրդն ինչու էր ենթագիտակցորեն իրեն նախակե ասում․․․․ Շատ համարժեք է»:

"Ցնդելու բան է՝ 2 բառում 5 տառասխալ..." Ռ. Քոչարյանի տառասխալներն ու դրանց արձագանքը

Ռեգինա Պրազյան օգտատերը գրել է. «Ռոբերտ Քոչարյանին տեսնող լինի փոխանցեք, որ հաՂթանակ բառը «խ»-ով չի գրվում։ Հասկանում եմ, որ թուրքերենից հետո հայերենը դժվար է յուրացնելը, բայց այդքան շատ հաղթանակներից խոսացող մարդը առնվազն բառի ճիշտ գրությունը պետք է իմանա, որ իր կազմակերպած «անչափահաս փարթի»-ին մասնակցած անչափահասներին գիրք ստորագրելիս խայտառակ չլինի և սխալ»:

"Ցնդելու բան է՝ 2 բառում 5 տառասխալ..." Ռ. Քոչարյանի տառասխալներն ու դրանց արձագանքը

Լրագրող Վասակ Դարբինյանը այս զարմացական հրապարակումներին հումորով հետևյալ կերպ է արձագանքել. «Փոխանակ զարմանաք, որ հայերեն տառերը գիտի, դրել տառասխալնե՞րն եք հաշվում»:

Понравилась статья? Поделиться с друзьями: