Տաղանդավոր կինոռեժիսոր, արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանի ծննդյան օրն է

Ա. Այվազյանը ծնվել է վրացական տարածաշրջանում գտնվող Աբասթուման ավանում: Սովորելով Վրաստանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում՝ նա տեղափոխվում է Երևան, որտեղ ուսումը շարունակում է գեղարվեստաթատերական ինստիտուտում:

Տաղանդավոր կինոռեժիսոր, արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանի ծննդյան օրն է

Մասնագիտական գործունեությունը սկսել է նախ որպես մուլտիպլիկատոր, նկարիչ, գծագրող, հետո նաև զբաղվել է լրագրությամբ: Նրան է վստահվել «Գրական թերթ»-ի աձակի բաժնի վարիչի պարտականությունները:

Տաղանդավոր կինոռեժիսոր, արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանի ծննդյան օրն է

Շուտով նրա սցենարով սկսում են ստեղծվել այնպիսի ֆիլմեր, որոնք մեծ ճանաչում և պատիվ են բերում ոչ միայն ֆիլմարտադրողներին, սցենարիստին, այլ նաև հայկական կինոարտադրությանն առհասարակ:

Տաղանդավոր կինոռեժիսոր, արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանի ծննդյան օրն է

Մեծ սիրով ու հետաքրքրությամբ ընդունվում են նաև գրողի ստեղծագործությունները, պատմվածքները, որոնց մի մասը թարգմանվում է նաև ռուսերեն:

Տաղանդավոր կինոռեժիսոր, արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանի ծննդյան օրն է

Ժամանակակիցները Ա. Այվազյանին հիշում են որպես հանճարեղ ու մեծ մարդ, մտավորական, ով մշտապես անհաշտ էր ինքն իր հետ, մշտապես ձգտում էր հասնել կատարելության ամեն ինչում:

Տաղանդավոր կինոռեժիսոր, արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանի ծննդյան օրն է

Նա մարդ էր, ով կարողանում էր կանխագուշակել ապագան, գրող ում կարդալը մեծ հաճույք է, իսկ նրա բեմադրություններում հանդես գալը, կամ նրա ստեղծած հերոսներին կերպավորելը՝ պատիվ:

Понравилась статья? Поделиться с друзьями: