«Մուսա լեռան 40 օրը» գրքի հեղինակ Ֆրանց Վերֆելի ծննդյան օրն է

Այսօր Ֆրանց Վերֆելի ծննդյան օրն է։ Վերֆելը ծնվել է հրեական ծագմամբ ընտանիքում։ Լայպցիգի համալսարանում է ուսանել։ 1912ին բանտարկվել է իր հայացքների կապակցությամբ։

"Մուսա լեռան 40 օրը" գրքի հեղինակ Ֆրանց Վերֆելի ծննդյան օրն է

1929ին ամուսնացել է Ա, Մալերի հետ։ 1938ին Ֆրանսիա է ժամանում։ Հետո՝ Պորտուգալիա ու Իսպանիա։ Ավստրիացի գրողը հայերիս մեջ յուրահատուկ տեղ ունի։ Սկսել է բանաստեղծել 1910 ականներին, հետո արձակի է անցել։ «Մուսա լեռան 40 օրը» յուրահատուկ է իր ստեղծագործական կյանքում։

"Մուսա լեռան 40 օրը" գրքի հեղինակ Ֆրանց Վերֆելի ծննդյան օրն է

Կիլիկիայի մասի դեպքերը որպես հիմք վերցրեց Վերֆելը։ Ակնատեսների հետ զրուցելով է շարադրվել տեքստը։ 1934ին լավագույնի կարգավիճակ է ստացել որպես վեպ։ 20 թարգմանություն է ունեցել։

"Մուսա լեռան 40 օրը" գրքի հեղինակ Ֆրանց Վերֆելի ծննդյան օրն է

վեպը նաև անցումն էր էսպրեսիոնիզմից դեպ ռեալիզմ, որը Վերֆելի մոտ ֆատալիստական անցում էր, քանի որ նախորդ ոճում այնքան էլ Ֆրանցը իր տեղը չէր գտել, իսկ ռեալիզմի դիրքերից ներկայանալը, անխոս հարիր էր Ֆրանցի մտածողությանը ու աշխարհաընկալմանը, երևույթների վերծանմանը ու վերլուծելուն։ Ավստիայում նրա արձանը հայերն են կանգնեցրել ի շնորհակալություն։

Понравилась статья? Поделиться с друзьями: