Մահացել է Բեկորի հայրը

Քաղաքագետ Հրանտ Մելիք — Շահնազարյանը ցավալի լուր է հայտնել։ Կյանքից հեռացել է մեր անկախության կարևորագոյն դեմքերից մեկ՝ Բեկորի հայրիկը։ Նա ցավը սրտում տեղեկացրել է հանրությանը, որ մեր ազգը մեծ կորուստ է կրել։ Կորուստ մի մարդու, որի որդին կյանքը չի խնայել հանուն մեր անկախ կյանքի։

Մահացել է Բեկորի հայրը

Բեկորի՝ Աշոտ Ղուլյանի հայրը՝ անչափ սիրված ու հսկայական հարգանք վայելող ձեդո Հմայակ Ղուլյանը, վախճանվել է երեկ երեկոյան։

Մահացել է Բեկորի հայրը

«Աստված հոգիդ լուսավորի, Հմայակ Ձեդո ջան։ Ցավում եմ՝ մեր զրույցը կիսատ մնաց։ Շատ եմ ցավում…»,- գրել է նա։

Մահացել է Բեկորի հայրը

Իրապես, տարիներ անց էլ Բեկորի սրբագույն անունը չի մոռացվում՝ հիշատակվելով իր հետ կռված ու հաղթաց, սակայն արեգակի լույսն այլևս չտեսած մյուս հերոս տղաների հետ։ Ցավում ենք այդ հրաշալի ընտանիքի մտերիմների հետ, կիսում նրանց հսկայական վիշտն ու կարեկցում այս իրավիճակում։ Սա հսկայական կորուստ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: