Չծնված երեխան փրկել է մայրիկի կյանքը

Լոնդոնի բնակչուհին համարում է, որ իր չծնված բալիկը փրկել է իր կյանքը, այն բանից հետո, ինչ իր մոտ չարորակ ուռուցք է հայտնաբերվել՝ գրեյպֆրուտի չափսի։ Քսանութամյա Ռեյչել Բեյլիի մոտ արյունահոսություն է սկսվել, երբ հղիության քսանմեկերորդ շաբաթին է եղել։

Չծնված երեխան փրկել է մայրիկի կյանքը

Հրատապ սկանավորումը պարզել է, որ պտուղն առողջ է, սակայն վեցսանտիմետրանոց ուռուցք կա երիկամում։ Նրան անհրաժեշտ էր հրատապ վիրահատություն՝ կյանքը փրկելու համար։ Մայիսի տասնմեկին ծնվել է Բեյլիի բալիկը՝ հրաշք դստրիկ Ֆինիքսը։ Ծննդաբերությունից երկու շաբաթ անց կինը վիրահատվել է։

Չծնված երեխան փրկել է մայրիկի կյանքը

Վիրաբույժները հեռացրել են ուռուցքը և փրկել Բեյլիի երիկամը։ Բարեբախտաբար, ախտը չի տարածվել, և հետագա բուժում անհրաժեշտ չի եղել։ Հիմա անգլուհին առողջացել է և ցանկանում է իր պատմությանը հրավիրել հանրության ուշադրությունը՝ հորդորելով բուժզննում անցնել։

Չծնված երեխան փրկել է մայրիկի կյանքը

«Անկասկած Ֆինիքսը փրկել է իմ կյանքը, քանզի ուռուցքն աննկատ կմնար, եթե ես չհղիանայի»,- նշել է Ռեյչելը։

Понравилась статья? Поделиться с друзьями: