Բարձրորակ ու գեղեցիկ դուետային կատարում, որը պարզապես վայելել է պետք

Զաալի Սարկիսյանը, մասնակցելով ուկրաինական «Ձայնը» երաժշտական նախագծին՝ հաջողությամբ հաղթահարել է կույր լսումների և մնացյալ փուլերը՝ հասնելով դուետային փուլին: Այս փուլի շրջանակներում նա դուետային կատարմամբ հանդես է եկել տաղանդավոր երգչուհի Մարիանա Սավոնի հետ:

Բարձրորակ ու գեղեցիկ դուետային կատարում, որը պարզապես վայելել է պետք

Նրանք միասին կատարել են «Ես ապրում եմ նրա համար» («Vivo per lei») երգը: Նրանց կատարումը անշարժ լսում էին բացառապես բոլորը՝ վայելելով ամեն մի հնչյուն: Ժյուրիի անդամները չեն կարողացել թաքցնել իրենց մեծ հիացմունքը:

Բարձրորակ ու գեղեցիկ դուետային կատարում, որը պարզապես վայելել է պետք

Իր խոսքում Զաալին նշել է, որ հայ է: Նա բնակվում է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում: Ժյուրին իր գնահատականների ժամանակ հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ երկու կատարողների ձայները հրաշալիորեն ներդաշնակվում էին իրար հետ, ինչն էլ ապահովում էր մեղեդու ազդեցիկությունն ու հոգեթովությունը:

Բարձրորակ ու գեղեցիկ դուետային կատարում, որը պարզապես վայելել է պետք

Ագուտինը հատուկ շնորհակալություն է հայտնել կատարման համար, քանի որ այդ ընթացքում նա ընդհանրապես չի անհանգստացել, այլ պարզապես վայելել է:

Բարձրորակ ու գեղեցիկ դուետային կատարում, որը պարզապես վայելել է պետք

Զ. Սարկիսյանի և Մ. Սավոնի այս հրաշալի դուետային կատարումը կարող եք վայելել վարը բերված տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями: