Լենա Նազարյանն առաջին անգամ որդու հետ լուսանկար է հրապարակել

Հինգ տարի առաջ ընտանիք կազմած Լենա Նազարյանի և Նարեկ Բաբայանի առաջնեկը լույս աշխարհ է եկել շաբաթներ առաջ: Առաջնեկի ծննդյան մասին առաջինը հանրային հրապարակմամբ տեղեկացրել է ընտանիքի հայրը՝ Նարեկը:

Լենա Նազարյանն առաջին անգամ որդու հետ լուսանկար է հրապարակել

Մայրության բերկրանքը վայելելուց ի վեր Լենա Նազարյանն առաջին հրապարակումն է արել որդու մասին՝ հրապարակելով իր և բալիկի լուսանկարը: Լ. Նազարյանի ներկայացրած մեկնաբանությունից հասկանալի է դառնում որ զույգը բալիկին Զավեն է անվանել:

Լենա Նազարյանն առաջին անգամ որդու հետ լուսանկար է հրապարակել

Լ. Նազարյանը նաև կից գրել է, որ ինքը, իր մի շարք պարտականություններին ու կոչումներին զուգահեռ, ունի նաև մեկ այլ նոր կոչում. նա նաև արդեն Զավենի մայրիկն է:

Լենա Նազարյանն առաջին անգամ որդու հետ լուսանկար է հրապարակել

Նորաթուխ մայրիկի առաջին հրապարակմանը բազմաթիվ ջերմագին արձագանքներ են եղել: Շնորհավորելով մայրիկին՝ Լ. Նազարյանի էջի հետևորդները բալիկին լավագույն բարեմաղթանքներն են ուղղել:

Լենա Նազարյանն առաջին անգամ որդու հետ լուսանկար է հրապարակել

Լ. Նազարյանին, ի թիվս շատերի, շնորհավորել են նաև նրա գործընկերները: Ա. Սարգսյանը գրել է. «Շատ լավն է Լենա ջան… Աստծու օրհնությամբ, հայրիկ-մայրիկով առողջ, հաջողակ ու երջանիկ մեծանա Զավենը»:

Понравилась статья? Поделиться с друзьями: