«Ախ, իմ չքնաղ ժողովուրդ»․ Արաբո Իսպիրյան

Հայտնի երգիչ Արաբո Իսպիրյանն անչափ հուզիչ երգ է ներկայացրել՝ «Ախ, իմ չքնաղ ժողովուրդ»։ Անչափ հուզիչ երգի երաժշտության ու խոսքերի հեղինակը Անդրանիկ սարկավագ Մանուկյանն է։ Այս օրերին շատ են հուզումնալից կատարումները, հատկապես Արաբոյինը՝ խորն իմաստով ու պատկերային շքեղությամբ՝ նկարահանված մեր անմահ լեռներում։

«Ախ, իմ չքնաղ ժողովուրդ»․ Արաբո Իսպիրյան

Արաբոն իր աննման ձայնով երգում է հայ ժողովրդի մեծագույն ողբի մասին՝ արտագաղթի․ «Ախ, իմ չքնաղ ժողովուրդ, ինչքան լավն ես դու։ Հայրենիքդ լքելով՝ կործանվում ես դու»։

«Ախ, իմ չքնաղ ժողովուրդ»․ Արաբո Իսպիրյան

Արաբոն մատնանշում է՝ երկիրը քանդել է թշնամին, սակայն հույսը պահպանում է՝ վերականգնելու երբեմնի հզորությունը․ «Ախ, իմ չքնաղ ժողովուրդ, երբ պիտ միանա, ծովից-ծով Հայաստանի նորից տեր դառնա»։

«Ախ, իմ չքնաղ ժողովուրդ»․ Արաբո Իսպիրյան

Խոսքեր չկան պարզապես պատկերային գեղեցկության մասին։ Ժայռերում նկարահանված տեսահոլովակն անգամ քամին է փոխանցում՝ վարպետության շնորհիվ։ Իսկ թավջութակարուհու նրբությունն ու համադրությունը հարվածային գործիքների կոպտության հետ լավագույնս են դրսևորում թեմայի բովանդակությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: