Այսօր Ռոման Ամոյանի ծննդյան օրն է

Այսօր անվանի մարզիկ Ռոման Ամոյանի ծննդյան օրն է։ Նա տոնում է երեսունյոթամյակը։ Ռոմանը ծնվել է 1983ի սեպտեմբեր երեքին՝ եզդիների ընտանիքում, որոնք բնակվում են Հայաստանում։ Հունա — հռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել տասը տարեկանից՝ Հարություն Խաչատրյանի մարզչությամբ։ Առաջին հաջողությունը 2001ին է գրանցել՝ դառնալով երիտասարդների աշխարհի չեմպիոն, իսկ 2002ին երիտասարդների Եվրոպայի չեմպիոն։

Այսօր Ռոման Ամոյանի ծննդյան օրն է

Մարզական հրաշալի կարիերայի ընթացքում նա երկու անգամ դարձել է եվրոպական չեմպիոն՝ 2006ին և 2011ին, Պեկինյան օլ․ խաղերի բրոնզե մեդալակիր։ 2011ին ճանաչվել է հայաստանյան լավագույն մարզիկ։ 2009ին արծաթ է նվաճել աշխարհի առաջնությունում, իսկ 2010ին և 2016ին՝ բրոնզ։

Այսօր Ռոման Ամոյանի ծննդյան օրն է

2016ին նա նվաճեց եվրոպական առաջնության արծաթե մեդալ՝ ավարտելով մարզական կարիերան։ Նա սկսեց մարզչությամբ զբաղվել՝ զբաղվելով եղբորորդու՝ Մալխաս Ամոյանի մարզչությամբ։

Այսօր Ռոման Ամոյանի ծննդյան օրն է

Ամոյանն ամուսնացած է հրաշալի Նոննայի հետ։ Նրանք երեք հրաշք բալիկ ունեն՝ երկու դուստր և մեկ որդի։

Понравилась статья? Поделиться с друзьями: