Մահացել է հայտնի խմբի մենակատարը

Հայտնի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը հայտնել է՝ մահացել է իր նախկին կոլեգան և ընկերը՝ Ալեքսանդր Պրիկոն։ Նա հունիսի վերջին շտապ հոսպիտալացվել է կորոնավիրուսյան ախտի կասկածով, սակայն նրա մոտ քաղցկեղ է ախտորոշվել։

Մահացել է հայտնի խմբի մենակատարը

Երաժշտի կինը խոստովանել է՝ նա ծանր վիճակում է և նրան շտապ բուժում է անհրաժեշտ։ Իսկ այսօր Ռազինը բոթն է հայտնել։

Մահացել է հայտնի խմբի մենակատարը

««Ласковый май»-ի բոլոր երաժիշտների համար սա մեծ կորուստ է։ Խմբի կազմալուծումից հետո նա տեղափոխվել է Մոսկվա, սակայն վերջին տարիներին վերադարձել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ երաժշտական կարիերայի ավարտից հետո, աշխատել է որպես շինարար։ Վերջին շրջանում հաճախ էինք հանդիպում իր հետ։ Սաշա Պրիկոն ինձ աջակցում էր Յուրա Շատունովի հետ կոֆլիկտում, ինչի համար անչափ շնորհակալ եմ իրեն։

Մահացել է հայտնի խմբի մենակատարը

Մենք նրա կնոջ՝ Լենայի հետ ամեն հնարավոր բան արեցինք՝ Սաշային փրկելու համար, բայց ախտն ավելի ուժեղ էր։ Ես իմ կողմից կանեմ ամենը, որ Սաշան արժանվույնս հուղարկավորվի»,- նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: